Ո՞րն է Նիկոլի "իրական Հայաստանը"

Օրեր առաջ քայլիստ-դավաճանաոհմակի շաբաշին ելույթ ունենալով կապիտուլյանտ Նիկոլը հայտարարել էր, որ Բագրատ Սրբազանի շարժումը տապալվել է, " որովհետև ժողովուրդն ընկալում է իրական Հայաստանը"...
Շարունակելով իր հակահայ զառանքանքները նա նաև ասել է."Ադրբեջանն ասում է դու ինձ չես թողել, որ ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնի, որ դու ապրես․ պիտի վրեժս քեզանից լուծեմ։ Սա ամենամեծ մարտահրավերն է, որը պիտի հաղթահարենք"...
Այս ամենը պատահական չէ... Ինչպես միշտ, Նիկոլ Անհողն իր բոլոր հանցանքները բարդում է սրա-նրա վրա և ժողովրդի կողմից ընկալելի "իրական Հայաստանի" մասին հրապարակ նետված միտքը նպատակ ունի՝ հետագա գործընթացների մեջ մեղադրել ժողովրդին, որը տապալեց, ըստ Նիկոլի, Բագրատ Սրբազանի շարժումը և կործանեց Հայաստանը... Եվ երկրորդը՝ Նիկոլը շատ պարզ հասկացնում է, որ "իրական Հայաստանը" դա այն Հայաստանն է, որը ցանկանում է տեսնել Ադրբեջանը և այդ Հայաստանին հասնելու համար և պատերազմից խուսափելու նպատակով պետք է կատարել Ալիևի բոլոր պահանջները...
Միևնույն ժամանակ Նիկոլը մարդկանց խաբելու նպատակով մշտապես "ֆոլգայից" պատրաստված քարտեզն է ցույց տալիս, թե, իբր, դա է "իրական Հայաստանը", բացարձակ աչնադրադառնալով այն փաստին, որ մինչև հիմա այդ Հայաստանին չի վերադարձրել գեթ մեկ միլիմետր տարածք, բայց Ադրբեջանին է նվիրել մոտ 15 հազար քառակուսի կիլոմետր տարածք... Սահմանազատումը և սահնամագծումն իրականացնում է ըստ Բաքվի ցանկության...
Իսկ ո՞րն է Ալիևի պատկերացրած "իրական Հայաստանը"... Այո՛, դա ստորև ներկայացված քարտեզով Հայաստանն է, որը նաև տեղադրված է Ադրբեջանական ԶՈՒ ԳՇ-ի շենքի կենտրոնական սրահում... Ադրբեջանը նաև դրա իրավական հիմքերն է ապահովել. Ադրբեջանի Սահմանադրության մեջ ներառված 1991 թ-ի հոկտեմբերի 18-ի Ադրբեջանի անկախության հռչակագիրը ներկայիս Ադրբեջանը հռչակել է 1918-20 թթ-ի Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության ժառանգորդ, որնը 20-րդ դարի սկզբին "իրենն" էր հռչակել Հայաստանի գրեթե 60 տոկոսը և հիմա Բաքուն Նիկոլի ձեռամբ փորձում է այդ ծրագիրն իրականացնել մեզ թողնելով լավագույն դեպքում 10 հազար քառակուսի կիլոմետր տարածք... Ավելին՝ դա Բաքվի պլան մինիմումն է... Ալիևն ունի նաև պլան մաքսիմում՝ դա "Նիկոլի "իրական Հայաստանը" դա Արևմտյան Ադրբեջանն է և վերջ" ծրագիրն է...
Այս պահի դրությամբ, դե ֆակտո Բաքուն ամբողջությամբ վերահսկում է Սյունիքը և Վայոց ձորը, Տավուշի և Գեղարքունիքի մեծ մասը՝ իր վերահսկողության տակ վերցնելով կամ նվեր ստանալով Նիկոլից այնպիսի բարձունքներ և դիրքեր, որտեղից շատ հեշտությամբ կարելի է խոցել բոլոր թիրախներն այդ մարզերում՝ քաղաքներ, գյուղեր, զորանոցներ, ճանապարհներ և այլն... Տիգրանաշենը նվեր ստանալուց հետո նույնը կլինի նաև Արարատի մարզի հարավի պարագայում...
Նիկոլը ամեն անկյունում ցույց տալով Հայկական ԽՍՀ-ի քարտեզը և այն ներկայացնելով որպես "իրական Հայաստան" իրականում խաբում է, քանի որ իր պատկերացրած "իրական Հայաստանին" հասնելու համար ոչինչ չի արել բացի խոսելուց, իսկ իրականում շատ պարզ հասկացնելով, որ Բաքվի ցանկությունները պետք է կատարվեն պատերազմից խուսափելու և իբր "իրական Հայաստանին" հասնելու համար, ամեն ինչ անում է Ադրբեջանի հակահայ ծրագրերն իրկանացնելու և Ադրբեջանի պատկերացրած Հայաստանի վերաբերյալծրագրերը կյանքի կոչելու համար...
Ի դեպ, թշնամու շանտաժները և պահանջները բավարարելով ոչ թե խաղաղություն, այլ միայն ավելի ծանր պատերազմներ է բերվում...
Նիկոլը նորանոր աղետների հեղինակ է դառնալու Հայաստանի համար, որի վերջնարդյունքում Հայաստանը կործանվելու է...
Նիկոլի "իրական Հայաստանը" դա Ալիևի հակահայ ծրագրերի իրականացումն է...

 

Գագիկ Համբարյան

դիտվել է 2208 անգամ
Լրահոս
Էս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ Կարապետյան (video) Իրանում Ավստրիայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը կանչվել է ԱԳՆ երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի «Տեղից սրանից հետո չխոսեք»․ Էդգար Ղազարյանի հարցից Ռուբեն Ռուբինյանը իրար խառնվեց (video) Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Հայկ Սարգսյան, դու Նիկոլի «մսաղացից» դուրս չես գալու․ ասեմ՝ ինչու․ Նաիրա Զոհրաբյան (video) Առիթից մի՛ օգտվեք ու ընդհատեք իմ խոսքը․ Քրիստինե Վարդանյանը՝ Ռուբինյանին (video) ՔՊ-ն Առուշին բանտով է սպառնացել․ Էդգար Ղազարյանը մանրամասնում է (video) Մոլորակների խոշորացման նախագիծ բերեք, Գարիկ Սարգսյանին էլ նշանակեք ղեկավար. Էդգար Ղազարյան (video) Ընդդիմադիր պատգամավորը չկարողացավ զսպել հուզմունքը․ «Ե՞րբ ադրբեջանցիները դուրս գալու Հայաստանից» (video) Արթուր Խաչատրյանը պոռթկաց (video) «Լեզուներդ կոխել եք համապատասխան տեղը, կզածնե՛ր»․ Հայկ Նահապետյանի կոպիտ խոսքը (video) Տիգրանաշեն գյուղը Հայաստանի տարածք է, թե ոչ․ Քրիստինե Վարդանյանի հարցի պատասխանին խառնվեց Ռուբինյանը (video) Ես շատ զայրացած եմ․․․ հանե՛ք էս հարցը․ Մամիկոն Ասլանյան (video) Խոչընդոտներ են ստեղծվում Լևոն Քոչարյանի տեսակցությունների համար․ փաստաբան Մենք թույլ չենք տալու ձեր սիրած զբաղմունքով զբաղվեք․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ին (video) Վաղը կգան, կասեն՝ էկեք Մատենադարանը քանդենք, պատերազմ կլինի․ Աբրահամյան (video) «Մի հուզվե՛ք»․ վեճ լրագրողի և ՔՊ-ականի միջև (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը հրաժարվե՞լ է Մոսկվայում ընդունել Փաշինյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Կը յուսանք ու կ՚աղօթենք, որ «իրական» Հայաստանէն մասեր Շուշիի ճակատագրին չենթարկուին՝ խաղաղութեան կեղծ շպարի ետին. Արամ Ա Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են․ Ռուբեն Սրբազան Սաուդցիները սխալ հաշվարկ կատարեցին. այն մոտ ապագայում կարող է տարածաշրջանում կրկին նոր վերադասավորումների բերել. Արտակ Զաքարյան Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Տիկին Գալյա՛ն, նշան տվեք՝ մենք կփորձենք ձեզ փրկել Ալիևից․ ընդդիմադիր (video) Սասուն Միքայելյա՛ն, մեզ հետ սպառնալիքով չխոսես․ Դավիթ Ղազինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am