No parking ! (video) hraparak.am

«Հրապարակը» գրում է. Մենք էլ, պարզվում է, իզուր ուրախացել էինք, որ Ճանապարհային ոստիկանությունը վերջապես որոշել է զբաղվել Երևանում երթևեկության կարգավորման հարցերով: Ոստիկանության կայքում մի տեսանյութ էին տեղադրել, թե «հեսա տեսեք ինչ ենք անելու», բայց այդպես էլ ոչինչ չեն անում: Խոսքը ինքնաշեն ու ինքնագլուխ ավտոկանգառների մասին է, որոնք, իբր, պետք է վերացնեին: Այնպիսի տպավորություն է, որ ճանապարհային ոստիկանությունը Երևանում երթևեկությունը կարգավորում է ոչ թե ինչպես պետք է, այլ ինչպես հարմար է: Ինչպես հարմար է պաշտոնյաներին, ինչպես հարմար է լավ տղերքին, ինչպես հարմար է «մուծվողներին», մի խոսքով` յուրայիններին, բայց ոչ հասարակ մարդկանց: Հակառակ պարագայում, Ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրված և մեզ այնքան ուրախություն պատճառած տեսանյութի հրապարակումից հետո Երևանում չպետք է լինեին երթևեկության հատվածներում տեղադրված աթոռներն ու իշոտնուկները, «no parking» մակագրությամբ ինքնաշեն ու ինքնահնար ցուցանակները, առանձին հատվածներում կարգ ու կանոն հաստատող «ստայանչիկները»:  Ցավալի է, այո, որ Ոստիկանությանը չեն հարգում, ժողովրդական խոսքով ասած` բանի տեղ չեն դնում: Եթե այդպես վարվեին հասարակ մարդիկ, նրանց թևերը կոլորեին ու կտանեին համապատասխան վայրեր` խելքի բերելու, բայց երբ Ոստիկանությանը չեն հարգում նախարարը, սուպերմարկետի տերը, բանուկ փողոցների աջ ու ահյակ մայթեզրերը «նայողները», անգամ ինքնահռչակ «ստայանչիկները», մեր իրավապահները մի տեսակ խեղճանում են կամ էլ ցույց տալիս, թե չեն տեսնում: Որպեսզի տպավորություն չստեղծվի, որ օդում ենք խոսում, հայրենի Ոստիկանությանն ու ՃՈ-ին հրավիրում ենք գեղեցիկ անվանումով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն (Մհեր Մկրտչյան փ., 5): Մենք այս նախարարության գոյությանն, իհարկե, ըմբռնումով ենք մոտենում: Ժամանակին այն կոչվում էր էկոնոմիկայի նախարարություն: Եվ, քանի որ ոչ էկոնոմիկա ունենք, ոչ տնտեսական զարգացում և ոչ էլ մանավանդ այնքան ներդրումներ, որ դրա համար նախարարություն պահենք, ակամա ծանրութեթև ես անում այս հիմնարկի տված օգուտն ու վնասը: Որ բյուջե են մսխում, հասկանալի է, բայց որ դրանով հանդերձ նաև ճանապարհ են փակում, թվում է, արդեն, «գողական են գնում»: Վերջերս նաև ՀՀ վարչապետն էր հանձնարարել Ոստիկանությանը` աշխատել Երևանում խցանումները նվազեցնելու և նորմալ երթևեկություն ապահովելու ուղղությամբ: Ամբողջ աշխարհում այս հարցը գլոբալ լուծում չունի, այսինքն հնարավոր չէ այն կարգավորել գեղեցիկ ցանկություններով: Դրա համար միջոցներ են պետք, շրջանցիկ ճանապարհներ, զանազան սահմանափակումներ, օրինակ, մեկ մեքենայով առնվազն 2 անձի երթևեկություն, շաբաթվա կենտ ու զույգ օրերին համապատասխանաբար կենտ ու զույգ համարանիշներով երթևեկություն և այլն: Այդպիսի միջոցառումներից է նաև համապատասխան պետական շենքերի, առևտրի խոշոր կենտրոնների և այլ բազմամարդ վայրերի մոտ ավտոկայանատեղիների ապահովումը: Եվ ապա` եթե ՃՈ-ի իրավասության հարց է երթևեկության կարգավորումը, ապա պետք է բարի լինել և ենթարկվել ՃՈ-ի որոշումներին, մանավանդ, երբ այդ որոշումներով հենց քո հանձնարարականն է կատարվում: Իսկ երևանում «ամենաբառադի» վիճակը հենց կառավարության շենքի մոտ է: Անարդարությունը պոզով-պոչով չի լինում: Եթե ես կանգնեի այնտեղ, իսկույն 5 հազար կտուգանեին: Ինչո՞ւ: Մի՞թե միայն այն բանի համար, որ մինիստրներին կարելի է Հանրապետության հրապարակի մեջտեղում կանգառ կատարել, իսկ ինձ` ոչ: Ոստիկանության տեսանյութը` ստորև:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am