«Սիսիական ջոկատի» հրամանատար Աշոտ Մինասյանը, որին ձերբակալել էին որպես «Սրբազան շարժման» աջակից՝ Բաղրամյանում տեղի ունեցած բախումներից հետո՝ հունիսի 12-, իր էջում կիսվել է իր ապրումներով:
«ՄԵՐ ՈՍՏԻԿԱՆԸ
Ծեծում եմ դուռը։ ֊Ո՞ր խուց ես։ ֊ 11֊ը։ Վալչոկը բացվում է, և ենթասպան հարցնում է։ ֊ Ի՞նչ ես ուզում։ ֊ Զուգարան կարելի՞ է։ ֊ Հեսա բացեմ։ Շոր քցի վրեդ։ Ես հետ եմ վերադառնում նառիս մոտ ու սկսում հագնել վերնահագուստս։ ֊ Էդ ի՞նչ գրքեր են սեղանիդ դրված, ի՞նչ ես կարդում։ Մեկը բեր, նայեմ։ Ես սեղանից վերցնում եմ գրքերից մեկը և փոխանցում ենթասպային։ Ենթասպան բարձրաձայն, տառկապ անելով կարդում է գրքի շապիկը. ֊ Գաբրիել Գար֊սիա Մարկես, <<Գեներալն իր լաբի֊լաբիրի֊լա֊բի֊րին֊թոսուում>>։ Երկու գիրքն էլ նույննա՞։ ֊ Չէ, տարբեր են։ ֊ Բա ինչի՞ են նույն գույնի։ ֊Տպարանում են այդպիսի գույներ ընտրել։ Նոբելյան մրցանակակիրների գրքերից են։ ֊Ու՞մ գրքերից։ ֊ Նոբելյան մրցանակակիրների,֊ պատասխանում եմ ու շարունակում ճանապարհս դեպի զուգարան։ Հետդարձին նկատում եմ, որ ենթասպայի սեղանին դրված է նաև երկրորդ գիրքը։ ֊ Կենդանասե՞ր եք։ ֊ Չէ, ինչի՞։ ֊ Բա ինչի՞ եք գայլերի մասին կարդում, էլ ուրիշ բան չկա՞ կարդալու։ Հասկացա, որ զինվորական եք ու գեներալի մասին եք կարդում, բա գայլի մասին ինչի՞ եք կարդում։ Ես ծիծաղս մի կերպ զսպում եմ ու ասում. ֊Գիրքը հոգևոր ճգնաժամի մասին է, ու հեղինակն է այդպես վերնագրել իր գիրքը։ Խոսքը Հերման Հեսսեի <<Տափաստանի գայլը>> գրքի մասին է»։
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը