Երբ ագրեսորը հարձակվում է, պետք է գլուխը պոկենք, այլ տարբերակ չունենք. Դավիթ Բաբայան

Ժնեւի հանդիպումից մի քանի օր անց արցախա-ադրբեջանական շփման գծում լարվածությունը մեծանում է: Այսօր Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ երեկ Ադրբեջանի զինված ուժերը խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ Ժնեւում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ եւ «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ: Շփման գծում զարգացումների վերաբերյալ մեր հարցերին է պատասխանում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: - Պարոն Բաբայան, մի քանի ամսվա դադարից հետո հակռակորդը կրկին «Սպայկ» հակատանկային հրթիռ  կիրառել: Սա ի՞նչ է նշանակում, եւ ի՞նչ կապ կարող է ունենալ Ժնեւում օրեր առաջ տեղի ունեցած հանդիպման հետ: - Սա ոչինչ էլ չի նշանակում: Երբեմն մարդիկ այնպես են զարմանում, կարծես թե, մեր հարեւանը Լյուքսեմբուրգն է, կամ Իռլանդիան, ոչ՝ դա Ադրբեջանն է: Ի՞նչ է Ադրբեջանը երբեւիցե իր քաղաքականությունից հրաժարվե՞լ է, գոնե մեկ անգամ ասե՞լ է՝ հիմա չեմ կիրառելու, խելոք եմ ինձ պահելու: Ընդհակառակը՝ ամեն օր, ամեն ժամ մանկապարտեզներից սկսած ասում են՝ մենք պետք է ոչնչացնեք հայերին, մենք պետք է ազատենք Երեւանը, մենք պետք է Ստեփանակերտում թեյ խմենք, եւ այսպիսի բաներ: Ինձ համար զարմանալի է, որ մարդիկ տարակուսանք են հայտնում: Կարո՞ղ է մենք գործ ունենք քաղաքակիրթ երկրի հետ, նորմալ պետության հետ, իհարկե՝ ոչ: Դրա համար էլ այդպես էլ վարվում են: Մենք պետք է չփորձենք ամեն ինչ շահարկել: Նախ եւ առաջ մեզ համար ցանկացած կորուստ, ողբերգություն է, եւ մենք դա ընդունում ենք որպես մեր անձնական կորուստ եւ մարդիկ, ովքեր սոցիալական ցանցերում հայրենասիրական գաղափարներով բղավում են՝ էս ինչ է կատարվում, մեր տղաները զոհվում են, նրանց մեծ մասն ադրբեջանական եւ թուրքական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն են: Ի՞նչ անենք, թողնենք փախնե՞նք, կոտորվե՞նք, այլընտրանքը դա՞ է լինելու: Ընդհակառակը՝ մենք պետք է շարունակենք ուժեղացնել մեր երկիրը, մենք երբեւէ չենք լինելու ագրեսոր, բայց մեզ սպառնացող ցանկացած վտանգ առավելեւս՝ ագրեսիա, կասեցնելու ենք: Եթե լինի պատերազմ մեր դեմ՝ ագրեսիան տեղափոխելու ենք ռազմական գործողություն՝  Ադրբեջանի տարածքի խորքեր: Ասում են՝ դադարեցնենք բանակցությունները, այլընտրանքը ո՞րն է՝  պատերազմը, ուզում ենք մենք գնալ պատերազմի՞, հարյուրավոր, հազարավոր մարդիկ զոհվե՞ն եւ այլն: Իհարկե, պատրաստ ենք, եթե մեզ վրա հարձակվեն, բայց եթե գեթ մեկ հնարավորություն կա հազարավոր մարդկանց կյանքը փրկելու, խաղաղ ճանապարհով կարգավորելու հակամարտությունը, պետք է այն օգտագործենք: Մենք չենք վախենում պատերազմից, պարզապես մենք տեսել ենք դա ինչ է, չենք ուզում նորից կրկնվի: Իսկ եթե կրկնվում է, եթե ագրեսորը հարձակվում է, էդտեղ արդեն պետք է ագրեսորի գլուխը պոկենք, տարբերակ չկա: - Առաջիկայում լարվածությունը կմեծանա՞ հաշվի առնելով հակառակորդի վերջին  գործողությունները: - Սա կախված է բազմաթիվ խնդիրներից: Չեմ կարծում, որ կբերի լայնածավալ պատերազմի, պարզապես մենք պետք է հաշվի առնենք, որ Ադրբեջանը ռազմական գործողությունները շարունակելու է, դիմելու է կեղտոտ քայլերի, դիվերսիաների, որոնք 99 տոկոսով կասեցվում են: Շարունակելու է նման ահաբեկչական գործողություններ իրականացնել, մենք կասեցնելու ենք: Չնայած դրան չպետք է մոռանանք՝ ում հետ գործ ունենք, եւ չկորցնենք իրականության զգացումը: Սա այնպիսի երեւույթ է, որը միշտ էլ կա, էստեղ նոր բան չկա, որ մենք սկսենք մտածել եւ ասել էս ինչ նոր երեւույթ է: - Պարոն Բաբայան, պարզապես Ժնեւում տեղի ունեցած նախագահների հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շփման գծում լարվածությունը թուլացնել: Ինչը ինչպես տեսնում ենք Ադրբեջանը չի  կատարում, այլ ընդհակառակը՝ շփման գծում լարվածությունը ուժեղացնում է: Կարո՞ղ ենք տապալված համարել Ժնեւի արդյունքները: - Մենք պետք է հասկանանք, որ հակամարտության կարգավորումը երկու հարթություններով է ընթանում: Մեկը բուն կարգավորումն է՝ ղարաբաղա-ադրբեջանական համակարտության իրավական լուծում տալը, սա երկարատեւ գործըթաց է, չգիտենք էլ երբ է տեղաշարժ լինելու՝ հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի աննորմալ դիրքորոշումը: Երկրորդը՝ խաղաղության եւ կայունության պահպանումն է տարածաշրջանում՝ նույնսիկ եթե դա համամետական առումով է ընթանում: Շեշտը դրվում է նրա վրա նաեւ միջազգային հանրության կողմից, որպեսզի պատերազմը լայնածավալ չլինի...Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակվեն եւ այս լարվածությունը եւս մեկ անգամ դրա կարեւորությունը հաստատում է: Պարզապես հասկանալի է, որ ի դեմս Արդբեջանի՝ մենք ունենք աննորմալ պետություն, որը շարունակելու է իր համապատասխան քաղաքականությունը՝ դժբախտաբար: - Այսինքն՝ Ժնեւում ձեռք բերված պայմանավորվածությունը որեւէ արդյունք չտվե՞ց: - Ժնեւի պայմանավորվածության մեջ չկա նշված կոնկրետ օր՝ չի գրված հոկտեմբերի 19-ին կամ նոյեմբրի 1-ին՝ ժամը 2:15-ին, պետք է կարգավորվի, դա բաց է, չպետք է շահարկենք: Էդպես է Բաքուն իրեն պարում: Մանրամասները՝ armtims.com-ում

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am