«Իգլա»-ի գործով դատաքննությանը ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը նշեց, որ բարձր ճնշում ունի և կխոսի նստած: «Զինվորական եմ, կոչումով փոխգնդապետ և որոշել եմ զենք գնել բանակին նվիրելու համար:
Այդ մասին հայտնել եմ Արմեն Պողոսյանին, որն էլ հայտնել է, որ Հրաչյա Մայիլյանը կարող է օգնել: Մայիլյանը խոստացել է 50 հազար դոլարով ձեռք բերել «Իգլա» տեսակի հրթիռ: Ես էլ որոշել եմ հրթիռը գնել և նվիրել հայոց բանակին:Այդ մասին չեմ խոսել խոսել ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ: Ավելի ուշ միայն խորհրդի համար դիմել եմ նրան ու ցույց տվել հրթիռը:
Բաբայանը ասաց, որ դա հրթիռ չի, այլ տրուբա, լոմ ու բանի պետք չէ: Ես էլ Ժորիկին ասեցի էտ մասին: Ասեցի, որ էտ մայմունը՝ Հրաչը խաբումա»,-նշեց Գաբրիելյանը:
«Հրաչը շուլեռ, շան որդի է ու րոպեն մի բան էր խոսում: Ես ինչ իմանայի ինչ խաղա խաղում»,նման արձագանք տվեց Սամվել Բաբայանի շահերի պաշտպանի հարցին, թե Գաբրիելյանը գիտեր, որ հրթիռի մնացած մասերը Հրաչյա Մայիլյանի մոտ են:
Հարցին, թե Սամվել Բաբայանի հետ գումարի մասին խոսակցությունը ինչին էր վերաբերվում, Սանասար Գաբրիելյանը պատասխանեց. «Ես Սիբիրում տախտակի ցեխ ունեմ ու շտաբի համար ծախսվող գումարները էտ գործից էին գալիս: Դրա մասին ենք խոսել»:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը