Խորհրդարանում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին «Պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկմանը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատգամավորների խնդրանքով անդրադաձավ կամավորականության կարգավորման սկզբունքին: «Կամավորականության հասկացությունը շատ հարազատ է մեր ժողովրդին, և այս տարիներին մեր բանակաշինությունը և ապրիլյան պատերազմի փորձը ցույց են տվել, որ կամավորական շարժումը մեծ ներուժ ունի և լիարժեք պետք է իրավական կարգավորման հիմքով տեղ գտնի օրենսդրության մեջ»,-ասաց նախարարը:
«Կամավորականությունը չպետք է խանգարի սահմանադրական պարտավորության կատարմանը։ Եթե քաղաքացին զինապարտ է, հաշվառված է պահեստազորում, նա ոչ թե կամավորականության սկզբունքով պետք է գնա, այլ առաջնորդվելով իր զինկոմիսարիատի կողմից իրենց տրված առաջադրանքով պետք է ներկայանա նշված վայր, նշված օր, նշված պահի: Սակայն մենք ունենք տարածքային խմբեր, զորակոչի և հաշվառման ոչ ենթակա խմբեր, որոնք կարող են կամավորականության սկզբունքով համալրել համապատասխան ստորաբաժանումները», - նշեց նախարարը։
Վերջինս ընդգծեց, որ կամավորականությունն ավարտվում է զինկոմիսարիատի դռան մոտ. «Այն պահից սկսած, երբ քաղաքացին ներկայացել է, բանակը պարտավոր է նախանշել նրա ծառայության վայրը, ստեղծել պայմաններ, ապահովել երաշխիքներ»։
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը