ԱԺ-ում «Պաշտպանության մասին» առաջարկվող ՀՀ օրենքով նախատեսվում է զորակոչի անցկացման լիազորության փոխանցում ՀՀ ՊՆ-ին։ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հետաքրքրվեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից, թե արդյունքում ինչպիսի՞ համակարգային և կառուցվածքային փոփոխություններ են կատարվելու զինկոմիսարիատներում։
«Պարզ է, որ այստեղ լրջագույն կառուցվածքային փոփոխություններ պիտի լինեն», - նշեց Կորյուն Նահապետյանը։
«Արդեն իսկ պատրաստ է զինկոմիսարիատների բարեփոխումների հայեցակարգը։Այն ենթադրում է զինկոմիսարիատների թվի կրճատում, խոշորացում, հնարավորությունների ավելացում, դրանց բացազատման սխեմաների սահմանում պատերազմական վիճակի համար և դրանցում քաղաքացիական հաստիքների թվի ավելացում:Նախատեսվում է տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների հետ զինկոմիսարիատների շատ ավելի սերտ փոխգործակցություն ծավալել », - նշեց պաշտպանության նախարարը։
Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկման ներկայացվեց «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց, որ օրենքի նախագիծը քննարկման տարբեր փուլեր է անցել և երեք հիմնակնա նպատակ է հետապնդումՙ առաջինը համապատասխանեցում բարեփոխված Սահմանդրությանը, երկրորդ խնդիրն է վերանայել դաշտըՙ կարգավորելով ոլորտի բազամթիվ օրենքները և երրորդըՙ նոր քաղաքականությունների ներդրման հիման վրա օրենքի առաջադրումը:
Նախարար Սարգսյանը նշեց, որ բոլոր լիազորությունները ԶՈւ ղեկավարելու պատերազմի ժամանակ վերապահված է վարչապետին, ով Գերագույն հրամանատարն է, իսկ ամենատարբեր այն հարցերը, որոնք չեն կարագավորում վարչապետի կողմից, ավտոմոտա հասցեագրվում են ՊՆ-ի վրա:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը