Եթե ուսանողների թիվը մյուս տարի կրճատվի, ապա դասախոսների թիվը նույնպես հնարավոր է կրճատվի: Իրավաբան.net-ի հետ զրույցում տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը նշել է, որ այս իրավիճակը կապված է դպրոցների շրջանավարտների կրճատման հետ:
«Այս տարի արդեն ուսանողների թվի պակաս կար, բայց դասախոսական կազմում կրճատումներ չեն եղել: Սակայն մյուս տարի դպրոցի շրջանավարտների թիվը զգալի նվազելու է, ինչի հետ կապված բուհերում խնդիրներ կառաջանան»,-նշեց ռեկտորը: Հայտնի է, որ բուհերի դիմորդների թիվը բավական նվազել էր:
Միասնական քննությունների հիմնական փուլին մասնակցելու համար հայտագրվել էր 9 հազար 800 դիմորդ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ փոքր էր 1500-ով:
Սպասվում է, որ առնվազն այդքանով դիմորդները պակաս կլինեն նաեւ հաջորդ տարի: Կորյուն Աթոյանի խոսքով՝ կրճատումները հաստատ չեն, քանի որ ոչ ոք չգիտի, թե քանի դիմորդ կունենա համալսարանը հաջորդ տարի: Այս տարի տնտեսագիտական համալսարանի բակալավրի կրթական ծրագրով ընդունվել է 837, նախորդ տարի՝ 981 դիմորդ:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը