«Բանակի բարեփոխումները չպետք է կանգ առնեն այս օրինագծերով»

«Այլընտրանքային նախագծեր խմբի» հայտարարությունը ՊՆ օրինագծի շուրջ

  1. ՊՆ ներկայացրած՝ ակադեմիական տարկետման վերացման դրույթի եւ հայրենական գիտության հակադրման թեզը համարում ենք արհեստական։ Դժվար է տեսնել որեւէ ուղղակի կապ՝ զորակոչի եւ գիտության վտանգման միջեւ։ Մեծ հաշվով՝ նախորդ տարիների ընթացքում պետպատվերի տեղերի նվազեցմամբ (տարկետման հնարավորության պակասեցմամբ) այս հարցը գրեթե դուրս էր եկել օրակարգից ։ Գիտության առաջընթացին խոչընդոտող իրական խնդիրները գտնվում են այլ հարթությունում։ Կարելի է անգամ ասել, որ այսօր ՊՆ ներկայացրած օրինագիծն ուղղված է ոչ այնքան մարտունակության բարձրացմանը կամ երկրի անվտանգության ապահովմանը, այլ՝ արդարության հաստատմանը եւ անուղղակիորեն, կրթական համակարգի առողջացմանը։ Ի վերջո, Սահմանադրության համապատասխան հոդվածն ասում է.  յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել ՀՀ պաշտպանությանը։ Այս առումով՝ օրենքը պետք է ոչ թե պարզապես տեխնիկապես փակի ծառայությունից  խուսափելու խողովակները, այլ հարցին մոտենա ավելի լայն, պոզիտիվ լուծման տեսանկյունից՝ ստեղծի պայմաններ, որ ցանկացած քաղաքացի գտնի երկրին իր ծառայությունն իրականացնելու եղանակը՝ յուրաքանչյուրն իր առանձնահատկությունների եւ բանակի/պետության պահանջների ադեկվատ հատման գծում։
  1. Հարցի պարզունակացումը՝  ՊՆ ու գիտական-կրթական շրջանակների հակադրումը վտանգավոր է, քանի որ չի տանում օրինագծի եւ բարձրացվող հարցերի շուրջ առողջ, կառուցողական քննարկման։
  2. ՊՆ-ն այս պահին կարծես թե գնում է փոփոխությունների եւ նոր մոտեցումների ճանապարհով։ Բոլորին (եւ առաջին հերթին՝ գիտական շրջանակներին) ձեռնտու կլինի, որ սա դառնա ոչ թե հակադրման, այլ՝ տարբեր ոլորտներում համաչափ եւ երկար սպասված փոփոխությունների փուլի սկիզբը։ Վաղուց ժամանակն է՝ ձեռնարկել Հայաստանի գիտական-կրթական համակարգի խորքային բարեփոխումները՝ առանց ձեւականությունների, ներգրավելով բոլոր հնարավոր շահառուներին, չվախենալով   սկզբնական շրջանում հնարավոր դժգոհություններից եւ թյուրըմբռնումից։
  3. Ակադեմիական գիտության, բուհական գիտության համակարգերն ունեն հիմնավոր բարեփոխումների անհրաժեշտություն։ Եթե մենք իսկապես մտահոգ ենք հայաստանյան գիտության որակով եւ հեռանկարով, ապա ժամանակն է՝ առանց վախենալու անդրադառնալ գիտական համակարգի շրջադարձային բարեփոխման խնդիրներին։ Ակադեմիական համակարգն այս վիճակով իրեն սպառել է։ Պետք է եւ հնարավոր է գտնել առողջացման, նորացման բանաձեւեր՝ առանց սոցիալական եւ բարոյական վնասների, միաժամանակ՝ հօգուտ գիտության եւ առողջ գիտական շրջանակների։
  4. Բուհական գիտության համակարգը չի կայանում կամ ընթացքը շատ դանդաղ է։ Բուհերը միայն ընդունելության քննությունները, տարկետման իրավունքը, շենքերը եւ պակասող ուսանողները չեն։ Բուհերն ունեն գիտական կենտրոններ դառնալու խնդիր. բնական ընտրությամբ կենսունակ կմնան այն բուհերը, որոնք կգնան ժամանակակից աշխարհի ընթացքին համահունչ։
  5. Այլընտրանքային նախագծեր խումբն առաջարկում է իշխանություններին, գիտական եւ կրթական հանրությանը՝ սկսել խորքային քննարկումներ՝ Հայաստանում գիտական միջավայրի բարելավման ուղղությամբ։ Սա կարող է համարվել ապրիլից ձեւավորվելիք նոր իշխանության օրակարգային առաջնահերթություններից մեկը։
  6. Պն-ի սկսած՝ փոփոխություններին միտված քայլերը, այդ թվում՝ նոր ծրագրերը՝ «Պատիվ ունեմ», «Ես եմ», հաջողություն կբերեն պետությանը միայն այն դեպքում, եթե մյուս ոլորտների փոփոխությունները, եւ առաջին հերթին՝ գիտակրթական եւ սոցիալական համակարգի, ընթանան համահունչ քայլերով։
  7. Առավելագույն օբյեկտիվություն ապահովելու նպատակով՝ մենք առաջարկում ենք ուսումնասիրել նախորդ երկար տարիների ընթացքում ասպիրանտուրաների ճանապարհ անցած երիտասարդ գիտնականների գիտական թեզերի թեմաները եւ բովանդակությունը։ Շատ մեծ է հավանականությունը, որ դրանց մի զգալի մասը չունեն գիտական արժեք, մրցունակ չեն միջազգային գիտության շուկայում եւ չունեն որեւէ օգտակարություն մեր պետության համար։ Մենք առաջարկում ենք՝ մոտ ապագայում լիովին վերանայել գիտական կոչումների եւ աստիճանների՝ Խորհրդային Միությունից մեզ մնացած համակարգը։
  8. Գալով 18 տարեկաններին. այդ տարիքում գործնականում հնարավոր չէ որոշել՝  ո՞վ է ուզում կամ ո՞վ է կարող զբաղվել գիտությամբ, եւ ով՝ ոչ։ Ծառայության երկու տարին բանակը պետք է օգտագործի նաեւ՝ աշխատելու համար ապագա ուսանողների հետ՝ ընթացքում նրանց չկտրելով աշխարհում ընթացող գործընթացներից, որոնք կարող են հետագայում օգնել նրանց՝ բուհի ընտրության եւ մասնագիտական կողմնորոշման հարցում։ Հակառակը, այդ երկու տարուց հետո երիտասարդը պետք է ավելի հասուն եւ կողմնորոշված լինի՝ իր ունակությունների, ցանկությունների, մասնագիտական կողմնորոշման հարցում։ Բանակը սրանով ձեռք է բերում նոր առաքելություն՝ պատրաստել ապագա մասնագետ, ուսանող, քաղաքացի։ Բայց բանակը սա լիարժեք կարող է անել միայն՝ գիտակրթական համայնքը որպես գործընկեր ունենալով։ Մտածենք սրա շուրջ, գտնենք համագործակցության օպտիմալ բանաձեւ, այլ ոչ՝ գնանք արհեստական հակադրության։
  9. Տրամաբանորեն՝ ՊՆ պետք է կարիք ունենա երիտասարդ գիտնականների, եւ հնարավորություն ստեղծի գիտական առաջընթացի համար՝ հենց բանակի շրջանակներում։ Ենթադրվում է, որ բանակին պետք են լինելու ոչ միայն հիմնարար գիտությունների մասնագետներ , այլեւ՝ հումանիտար, օրինակ՝ թուրքերենի, պարսկերենի, քրդերենի եւ այլ օտար լեզուների իմացությամբ երիտասարդներ, հոգեբաններ եւ այլն։ Այստեղ անելիք ունի ՊՆ-ն՝ թե՛ համապատասխան դաշտի ստեղծման ուղղությամբ, թե՛ գիտակրթական համայնքի հետ աշխատանքային խողովակների կատարելագործման ուղղությամբ։
  10. Որքան էլ տարօրինակ է՝ տարկետման հարցի շուրջ դեռեւս իրենց կարծիքը չեն հայտնել ստեղծագործական բուհերի ներկայացուցիչները։ Տարօրինակ է, քանի որ հենց այստեղ կարող են ծագել խնդիրներ։ Կա օբյեկտիվ վտանգ, որ, 18 տարեկանից ծառայության ուղարկելով, մենք կարող ենք վտանգել երաժիշտ կատարողների որակները կամ գուցե ապագան։ Նույն մտավախությունը մշտապես կա մարզիկների հեռանկարի շուրջ։ Այստեղ թերեւս կա պարզաբանումների եւ շտկումների անհրաժեշտություն։
  11. «Այլընտրանքային նախագծեր խումբը» խիստ անցանկալի է համարում ՊՆ-ի եւ քաղաքացիական որեւէ համակարգի արհեստական հակադրման գործընթացը։ Իրավիճակը մեր տարածաշրջանում այնպիսին է, որ բանակը բնականորեն դարձել է մեր կյանքի մի մասը, մեր չոր իրականությունը։ Բանակը չի կարող դիտվել որպես առանձին միջավայր եւ առավել եւս՝ որպես հակադրման սուբյեկտ։ Բանակը մենք բոլորս ենք։ Մենք համոզված ենք, որ բանակի բարեփոխումները չեն կարող եւ չպետք է կանգ առնեն այս օրինագծերով։ Կան շատ այլ հարցեր, որոնք ունեն խորքային քննարկման եւ գրագետ լուծման անհրաժեշտություն։
  «Այլընտրանքային նախագծեր խումբ»

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Կալանավոր է մահացել. «ԱրմԼուր» Ռուբինյանին խորհուրդ եմ տալիս չփորձել սպառնալիքի լեզվով խոսել Տեր Օշինի հետ․ փաստաբան Վրաերթի ենթարկված 20-ամյա տղայի կյանքը չի հաջողվել փրկել Մի՛ համարձակվեք Արցախի անունով խոսել, եթե այդ անունը ձեզ համար ռեսուրս է․ Հակոբյան Ադրբեջանն ու Իրանն ավարտել են Արաքս գետի վրայով անցնող Աղբանդ-Քելալե կամուրջի կառուցումը «Խաղաղության» տակ աշխարհաքաղաքական ռումբ է դրված․ Լևոն Զուրաբյան ԱՄՆ դեսպանատունը Բեյրութից տարհանել է տասնյակ աշխատակիցների Ռուբինյանն ինչու՞ է Սաղմոսավանք գնացել Հարված` համակարգից. ինչու՞ է ինքնասպանություն գործել Սյունիքի նախկին դատախազը Պայմանագրային զիծառայողի ծեծի դեպքով կա 2 մեղադրյալ. նրանցից մեկը կալանավորված է Իրանի հարձակման դեպքում Իսրայելը կպատասխանի «անհավանական» ուժով. Նեթանյահու ՀԿԿ-ում գործողություններ են Կոնջորյանի կողմից՝ շուկայականից էժան առանձնատուն ձեռք բերելու վերաբերյալ Այսրկովկասյան թյուրքերը օսմանյան զորքերի հետ միասին ավերեցին պատմական Աղվանքի Բլեղշեն գյուղը Վրաստանի ֆինանսների նախարարությունը պարզաբանել է հայկական բեռնատարների հետ կապված իրավիճակը. Sputnik 55-ամյա կին է կալանավորվել համացանցում Փաշինյանի հասցեին արված գրառման համար․ «Ազատություն» Ներեցե՛ք ինձ ամեն ինչի համար․ Մարգարիտա Սիմոնյան Արագածոտնի մարզում բախվել են պայմանագրային զինծառայողների «Nissan March»-ը և «Mercedes»-ը Եթե Ռուբինյանը ասելու բան ունի, ապա իմ տեղը գիտի․ Տեր Օշին ՔՊ-ի տգիտության և մանիպուլյացիաների հերթական «մաստեր կլասը»․ Իշխան Սաղաթելյան The Washington Post․ Վաշինգտոն այցի ընթացքում Ալիևի թիկնապահները «իրենց վատ են պահել» Գևորգ Պապոյանը խոստովանում է Նիկոլ Փաշինյանի կառավարության ձախողումը Գորիսի տարածաշրջանում մառախուղ է. ինչ իրավիճակ է ճանապարհներին Հայաստանում անհասկանալի բարձր են վարկային տոկոսադրույքները. բանկերը մեծ շահույթներ են գեներացնում Ամերիկյան զորքերը սկսել են դուրս գալ Սիրիայում գտնվող իրենց ամենամեծ ռազմաբազայից
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am