Աթաթուրքի հայ հոգեզավակը և նրա անվան օդանավակայանը

Թուրքական «Ռադիքալ» (Radikal) պարբերականի սյունակագիր Այշե Հյուրն անդրադարձել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հոգեզավակներից մեկի` Սաբիհա Գյոքչենի ինքնությանը` նշելով, որ որոշ վարկածների համաձայն նա ծագում է հայ էր` Հաթուն Սեբիլջիյան անունով: Հոդվածի հեղինակը նշում է, որ հենց ինքը` Սաբիհան, ժամանակին իր տված հարցազրույցներից մեկում պատմել է, որ Աթաթուրքն իրեն որդեգրել է 12 տարեկան հասակում 1925թ. Բուրսա կատարած այցի ժամանակ: Գյոքչենը պատմել է, որ ծնողներ չի ունեցել և այդ ժամանակ ապրել է մեծ եղբոր հետ: Տեսնելով Աթաթուրքին` վազել նրա մոտ: Աթաթուրքը զրուցել է աղջնակի հետ և այնքան է հավանել նրան, որ որոշել է որդեգրել ու իր հետ տանել Անկարա: Հոդվածում ներկայացվում է Սաբիհայի կենսագրության մյուս տարբերակը ևս, որի մասին հանրությանը ժամանակին իրազեկել էր լուսահոգի Հրանտ Դինքը: «2004-ին Հրանտ Դինքի ստորագրությամբ հրապարակվեց «Սաբիհա Գյոքչենի գաղտնիքը» հոդվածը: Այդ հոդվածը մեկն էր այն մյուսներից, որոնք քայլ առ քայլ Հրանտին դեպի մահ էին տանում»,-գրում է Այշե Հյուրն: Դինքի հոդվածում ներկայացվում էր մի պատմությունը, որը Դինքին պատմել էր Սաբիհա Գյոքչենի մորաքույրը` Հռիփսիմե Սեբիլջյանը: Այդ պատմության համաձայն` Ներսես Սիբիլջյանի (Սաբիհայի հայրը) ընտանիքը Հալֆեթի Ջիբիլ գյուղում է բնակվել: 1915թ. հուլիսի 17-ին գյուղապետը շրջել է տնետուն և հանձնել մի փաստաթուղթ, որում գրված է եղել, որ նրանք 24 ժամվա ընթացքում պետք է լքեն իրենց տներն ու ճանապարհ դուրս գան դեպի Հալեպ: Սեբիլջիյան ընտանիքը ճարահատյալ ճանապարհ է դուրս գալիս: Նրանց առաջին կանգառը լինում է  Այնթափը, որտեղ շատ այլ հայերի նման նրանք էլ որոշում են  երեխաներին հանձնել միսիոներական որբանոց` նրանց անվտանգությունն ապահովելու համար: Եվ այսպես` 6-ամյա Տիրուհին և 2-ամյա  Հաթունը հայտնվում են որբանոցում: 1918 հոկտեմբերի 30-ին Մուդրոսի զինադադարի ստորագրումից հետո, իրենց տները վերադառնալ խիզախած հայերից էին նաև Սեբիլջյան ընտանիքի անդամները: Նրանք հասնելով Այնթափ` գնում են միսիոներական որբանոց, որպեսզի վերցնեն երեխաներին: Սակայն այնտեղ իմանում են, որ Աթաթուրքը շրջել է որբանոցներով  ու ասել, թե ում ամենաշատը հավանի, նրան հոգեզավակության կառնի: Եվ այդպես որդեգրել է Հաթունին` նրան տալով նոր անուն` Սաբիհա, իսկ ավելի ուշ` նոր ազգանուն` Գյոքչեն:  Հաթունն այդ օրվանից ապրել է Աթաթուրքի մոր Զուբեյդեյի մոտ, որի մահից հետո 1923թ. տեղափոխվել է Բուրսա, իսկ 1925թ. Բուրսա կատարած այցի ժամանակ Աթաթուրքը նրան Անկարա է տարել:  Դինքի հոդվածում ասվել է, որ Հաթունի (Սաբիհա) մորեղբոր որդին Աբրահամ Կարապետյանը 1955թ. Հաթունին գտնելու համար գալիս է Անկարա և հանդիպում Սաբիհա Գյոքչենի հետ: Նրանք զրուցում են, նկարվում: Նշենք, որ Սաբիհա Գյոքչենը Թուրքիայի ռազմական համակարգում բարձր դիրք է զբաղեցրել և մեծ ճանաչման հասել։ Նա Թուրքիայի առաջին կին օդաչուն է, ճանաչվել է աշխարհի հայտնի 20 օդաչուներից մեկը, ընդ որում` այս տիտղոսին արժանացած առաջին և միակ կինն է։ Ներկայումս նրա անունով օդանավակայան կա Թուրքիայում։ Սակայն ամենակարևոր հանգամանքը, որ հստակ առանձնացվում է նրա կենսագրության մեջ, այն է, որ 1938թ. Դերսիմի ալևիների ապստամբության ժամանակ Սաբիհան կործանիչով ռմբակոծել է ապստամբներին, ինչը մեծապես օգնել է թուրքական բանակին վերահսկողության տակ վերցնել Դերսիմը և ճնշել խռովությունը։ Այս առնչությամբ օրեր առաջ հրապարակվել էր Քազիմ Գյունդողանի հոդվածը`որտեղ առաջ էր քաշվում այն գաղափարը , թե պատահական չէ, որ Դերսիմի կոտորածներում որպես գործիք օգտագործվել է հայկական ծագումով օդաչուն. «Հանրապետության հիմնադրման գաղափարախոսությունը հասկանալու տեսանկյունից չափազանց ուշագրավ է, որ կարմրագլուխների (ղըզըլբաշ), քրդերի, զազաների, հայերի և թուրքմենների համատեղ բնակավայր համարվող Դերսիմի թուրքականացման և սուննիականացման համար որպես զենք, գործիք հայ է ընտրվել և այդ ջարդը իրագործելու համար նրան «աշխարհի առաջին կին ռազմական օդաչու» կոչումն է տրվել»,- գրում է Գյունդողանը: Քազիմ Գյունդողանը հոդվածում նշում է, որ Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանը պետք է անվանափոխել Հաթուն Սեբիլջյանի: «Օսմանյան ժամանակշրջանից մինչև մեր օրերը որպես իրենց արմատներից պոկված ժողովուրդների երեխաների, «հոգեզավակության» անվան տակ թուրքացված  «կորած աղջիկների»  խորհրդանիշ Հաթուն Սեբիլջյանի անվամբ օդանավակայանի կոչումը առերեսվելու և ցավերը բուժելու համար կարևոր քայլ կլինի: Բացի այդ Դերսիմի ջարդերը ընդունելու մասին խոսող և «խաղաղության գործընթացը» առաջ տանել ցանկացող իշխանությունների այս հարցում ունեցած անկեղծության չափորոշիչն է: 21-րդ դարում մտքի և խղճի անհրաժեշտությունը է, որպեսզի նախապատվություն տրվի անմեղ և տառապյալ Հաթուն Սեբիլջյանին, քան մարդկանց անխղճորեն ռմբահարող ռազմական օդաչու Սաբիհա Գյոքչենին»,- ընդգծում է հոդվածի հեղինակը: Ermenihaber.am

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ «Չորս պատերազմ բերած քառագլուխ Նիկոլը Հայաստան բերեց Մուստաֆաևին» (video) Այս մարդիկ պարտված են իրենց ուղեղներում․ ադրբեջանագետ Ճնշումները պայմանավորված են Փաշինյանի վարկանիշի անկումով․ Մարիաննա Ղահրամանյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում խուզարկության մասին Գաբրելյանովը հայտարարել է Հայաստանում 300 000 ադրբեջանցիների լայնածավալ վերաբնակեցման ծրագրերի մասին «Չէ՛ ծիտ, եթե չես հավատում, կարող ես գնալ, Լարսում պառկել»․ Արմինե Ադիբեկյան (video) Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունն Աղվերանի Apricot Hotels & Resort հյուրանոցում է Երևան-Գյումրի ավտոճանապարհին 34-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է ԲԿ «Հայ-ռուսական հարաբերությունները կպայթեն, եթե Նիկոլը․․․»․ Կոնստանտին Զատուլին (video) Նոյեմբերյանում նախապատրաստվո՞ւմ են Ադրբեջանի փոխվարչապետի այցին. մանրամասներ Տիկի՛ն Ավանեսյան, պատրաստ եմ ձեզ ուղեկցել Բաքու այցի ընթացքում. Մանե Թանդիլյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք Ես չեմ նայում Փաշինյանին, ամոթ է, վատ եմ զգում․ Հարցում (video) Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են իշխանության, Հայաստանի պարտությունները շարունակական են լինելու. Ոսկան Սարգսյան Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին Ալե՛ն, չի կարելի նախանձել մի մարդու, ով տենց մամա ունի․ Արմինե Ադիբեկյան (video) Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից 10 մարդ է զոհվել Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում Ադրբեջանի փոխվարչապետը ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայր Փաշինյանը դաստիարակություն և հասկացողություն չունի, աննոռմալ երևույթ․ Հարցում (video) Թուքիայից հայտարարել են՝ այլընտրանքային առևտրի ուղին կարևոր է, օրակարգում է «Զանգեզուրի միջանցքը» «Խնդիրն էն կլիներ, եթե Աննա Հակոբյանն Ալիևի հետ սիրավեպ ունենար»․ Արմինե Ադիբեկյան (video) Հայաստան ժամանած Ադրբեջանի փոխվարչապետն ու վերջինիս գլխավորած պատվիրակությունը գտնվում են Աղվերանում Ուզեք թե չուզեք, Ռոբերտ Քոչարյանը և Սամվել Կարապետյանը հաղթում են (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am