Սոբչակը, Պուտինը և Բրեժնևի ստվերը/տեսանյութ/

Ամերիկյան լրատվամիջոցները յուրօրինակ են արձագանքել հեռուստալրագրող եւ իշխանությունների ընդդիմախոս Քսենիա Սոբչակի՝ Ռուսաստանի նախագահի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ: «Նա Փերիս Հիլթոնի ռուսական տարբերակն է»,- ըստ «Ամերիկայի ձայնի»՝ հաղորդում է Foxnews հեռուստաալիքը: Մեջբերելով Սոբչակին, լրատվամիջոցը նշում է, որ Սոբչակը նախատեսում է առաջիկա նախագահական ընտրություններին ներկայանալ որպես այլընտրանք բոլոր նրանց համար, ովքեր հոգնել են վերջին 18 տարիներին իշխանության ղեկին գտնվող Վլադիմիր Պուտինից: The Washington Post թերթն իր կողմից հիշեցնում է, որ Վլադիմիր Պուտինն իշխանության ղեկին է 6,630 օր, ինչն արդեն մեկ ամսով ավել է քան Խորհրդային Միության ճահճացած ժամանակաշրջանի ղեկավար Լեոնիդ Բրեժնեւի 6,601 տեւած առաջնորդի պաշտոնի ժամկետից: Հատկանշական է, որ ամերիկյան մամուլի մեծ մասն ուշադրությունը սեւեռել է ոչ թե Քսենիա Սոբչակի հայտարարության կամ քաղաքական դիրքորոշման այլ նրա սկանդալային անցյալի վրա: «Ռուսաստանի Փերիս Հիլթոն», «քաղաքական գործիչ դարձած նորաձեւության պատկերակ»՝ այսպես է բնութագրել Սոբչակին խոշորագույն The Huffington Post առցանց լրատվամիջոցը, որի կարծիքով, Քսենիա Սոբչակի մասնակցությունն ընտրություններին տրոհելու է Ռուսաստանի ընդդիմությունը, որի առաջնորդներից մեկը՝ Ալեքսեյ Նավալնին, քննադատել է նախկին դաշնակցի ընտրություններին մասնակցելու որոշումը: Ավելին, լրատվամիջոցը գրում է, թե ոմանց կարծիքով Քսենիա Սոբչակի առաջադրումը կազմակերպված էր հենց Կրեմլի կողմից՝ ընդդիմությունը տրոհելու նպատակով: Նման խոսակցություններին նոր թափ հաղորդեց հենց ինքը՝ Պուտինը, դրական պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Ռուսաստանի հաջորդ նախագահը կին լինի: Անդրադառնալով Քսենիա Սոբչակի առաջադրմանը, The New York Times-ը հատուկ ուշադրություն է դարձնում, որ արդեն 18 տարի իշխանության ղեկին գտնվող Վլադիմիր Պուտինի դեմ մրցելու է «երիտասարդ հանրահայտ հեռուստալրագրողը», ում հայրը՝ Անատոլի Սոբչակը, համարվում էր Պուտինի քաղաքական ուսուցիչը: Չմոռանալով մատնանշել Սոբչակի շքեղ կյանքը, որն անցնում է թանկարժեք զբոսանավերում, ծովափերում եւ ռեստորաններում, թերթը միաժամանակ հիշատակում է, որ համաձայն սեպտեմբերին անցկացված սոցհարցմանը ռուսաստանցիների 53 տոկոսը դեմ է կին-նախագահի գաղափարին: Գործնական Bloomberg-ն իր կողմից ներկայացնում է Հանրային կարծիքի հիմնադրամի վերլուծաբանի կարծիքը, ով համոզված է, որ Սոբչակին կհաջողվի իր կողմը գրավել երիտասարդներին, ովքեր դեմ են ներկա իշխանությանը: Ինքը Քսենիա Սոբչակը, նախագահական ընտրություններում իր մասնակցության մասին հայտարարության մեջ նշում է՝ «Երբ ես 18 տարեկան էի եւ արդեն բուհում էի սովորում, Վլադիմիր Պուտինը դարձավ Ռուսաստանի նախագահ: Այդ տարի ծնված երեխաներն այս ընտրություններին իրենք են քվեարկելու: Ուղղակի մտածեք դրա մասին»: Վլադիմիր Պուտինը դեռեւս հրաժարվում է պաշտոնապես հայտարարել նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին, մինչդեռ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, ով հայտարարել է ընտրություններին մասնակցելու իր ցանկության մասին, հավանաբար դրա հնարավորությունը չի ստանալու, քանի որ Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվում է որպես թեկնածու գրանցել Նավալնիին, ով ունի դատված է եղել շատերի կողմից քաղաքական եւ մտացածին համարվող խարդախությունների մեղադրանքով:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am