Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին հայտնել են, որ գլխուղեղի ցնցում հարցականով, դեմքի աջ կեսի և քունքային շրջանի քերծվածքներ, երկու դաստակների քերծվածքներ, կոնքի աջ շրջանի քերծվածքներ ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը հիվանդանոց է մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գուրջանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ
: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գյուլագարակ գյուղի բնակիչ, 26-ամյա Կարեն Մատինյանն է, ով ոստիկաններին հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է «Ավտոգեն-Մ» գործարանի մոտ՝ վայր ընկնելու հետևանքով: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկանները Կ. Մատինյանի խոսքը «հալած յուղի» տեղ չեն ընդունում, ու կարճ ժամանակ անց ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզում են, որ Կ. Մատինյանը փորձել է ոստիկաններին մոլորեցնել ու «Գյուլնազ տատու» հեքիաթ է պատմել: Նա իրականում նույն օրը՝ ժամը 13:30-ի սահմաններում, վրաերթի է ենթարկվել Վանաձոր քաղաքի բնակիչ, 40-ամյա Օնիկ Նալբանդյանի վարած «Opel Vectra» մակնիշի 32LՍ140 համարանիշի ավտոմեքենայով, Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի թիվ 8 հասցեի մոտ:
Փաստի առթիվ ավագ հետաքննիչ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, վրաերթի ենթարկված Կ. Մատինյանը աշխատում է Գյուլագարակ գյուղի դպրոցում` որպես զինղեկ:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը