Ադրբեջանը փլուզում է ԼՂ կարգավորման գործընթացը. ավստրալացի պատգամավորներ. Asbarez
Ավստրալիայի խորհրդարանի երկու անդամ քննադատել են Ադրբեջանին, որը փլուզում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Այս մասին հայտնում է Asbarez պարբերականը: Պատգամավորներ Դևիդ Ֆինին և Ջոն Ալեքսանդրը քննադատել են Ավստրալիայի միջազգային զարգացման և խաղաղօվկիանոսյան համագործակցության նախարար Կոնչետա Ֆերավանտի-Ուելսի հայտարարությունը, որ Ավստրալիան աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, նաև երկրի դիրքորոշմանը ղարաբաղյան կարգավորման հարցում: Ջոն Ալեքսանդրը հայտարարել է, որ Արցախը պատրաստ է լրացուցիչ մոնիթորինգների խաղաղութանն աջակցելու նպատակով, իսկ Ադրբեջանը՝ ոչ:
