Կոսովոյի մասամբ ճանաչված հանրապետության խորհրդարանի պատգամավորները նախագահի պաշտոնում են ընտրել 47-ամյա Հաշիմ Տաչիին, ով զբաղեցնում էր արտաքին գործերի նախարարի պաշտոնը:
Հաշիմ Տաչին ընտրությունների երրորդ փուլում հավաքել է ձայների պարզ մեծամասնությունը:
Ընդդիմադիր պատգամավորները բազմիցս փորձել են խաթարել ընտրությունների ընթացքը՝ նիստերի դահլիճում արցունքաբեր գազ բաց թողնելով:
Վերջին անգամ նրանք արցունքաբեր գազ են բաց թողել նախորդ ուրբաթ օրը: Այդ ամենն արդեն սովորական երևույթ էր պատգամավորների համար և ամեն նման ակցիայից հետո, նրանք հանգիստ լքում էին դահլիճը ու վերադառնում օդափոխությունից հետո:
Ընդդիմության կողմնակիցները երեքշաբթի օրվանից ճամբար են հիմնել Պրիշտինայի կենտրոնում և բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք պահանջում են կառավարության հրաժարական, խորհրդարանի լուծարում և նոր ընտրություններ հայտարարելու մասին որոշում մարտ կամ ապրիլ ամիսներին:
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը