Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկվում է
Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկվում է 70 անօդաչու սարքերի միջոցով: Այս մասին ասել է Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայում թշնամական կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուրալենկոն: «Հրադադարի ռեժիմի պահպանման պարտավորությունները մենք լիովին կատարում ենք: Սակայն դա չի նշանակում, որ ԻՊ կամ «Ջաբհաթ ան Նուսրայի» գրոհայինները կարող են թեթեւացած շունչ քաշեն: Մենք ամբողջովին վերահսկում ենք իրավիճակը Սիրիայի ողջ տարածքում: Ընդ որում, ամեն օր առնվազն 70 անօդաչու սարք եւ այլ հետախուզական սարքեր են օգտագործվում»,- RIA Novosti-ի փոխանցմամբ՝ասել է Կուրալենկոն:
