Կամ մշակութային հրաշք, կամ պարային հրավառություն․ «Բերդ» պարային անսամբլը ելույթ կունենա Գյումրիում. նկարներ

Հոկտեմբերի 28-ին Գյումրու դրամատիկական թատրոնում մեծ հանդիսավորությամբ ու պարային հրավառությամբ կնշվի աշուղ Շերամի 160-ամյակը․ գաղափարը ծնվել է «Շիրակի էսքիզներ» հեռուստափառատոնի առանցքում։ Նախորդ տարի Գյումրիում ծնունդ առած փառատոնը հանրապետության պարային համույթներին ներկայանալու հարթակ տրամադրելուց եւ ազգային պարարվեստի զարգացմանը նպաստելուց բացի իր առջեւ նպատակ է դրել յուրաքանչյուր եթերաշրջան ավարտել գալա-համերգով ու հստակ վերջնարդյունքով․ մասնակից պարային համույթները հանձնարարություն են ստանում բեմադրել  նոր ու լավ իմաստով պարտադրված բեմադրություններ այն երգահանի երաժշտությամբ ում նվիրված է եթերաշրջանը․ Խաչատուր Ավետիսյանից ու  Սայաթ-Նովայից հետո հերթը  Շերամինն է։ Փառատոնի շերամյան գալա-համերգին մասնակցում է 17 պարային համույթ՝ Երեւանից, Չարենցավանից, Ավոբյանից, Ստեփանավանից ու հանրապետության այլ համայնքերից։ Էսքիզյան իրարանցման մասնակիցներին կողջունի «Բերդ» պարային անսամբլը․ Հայաստանի ազգային պարարվեստի եւ պարագետների միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Բերդ» պարային անսամբլի գլխավոր պարուսույց Կարեն Գեւորգյանը  Գյումրիում էր նաեւ հոկտեմբերի 8-ին՝ «Շիրակի էսքիզներ» հեռուստափառատոնի 4-րդ եթերաշրջանի մրցույթի ժյուրին նախագահելու նպատակով։ Երեւան, Աբովյան, Էջմիածին, Ստեփանավան, Առինջ, Արթիկ եւ Գյումրի համայնքներից  թվով 14 պարային համույթների  ազգային պարերի կատարումներից հետո Կարեն Գեւորգյանը այսպես բնութագրեց փառատոնն ու կատարվածը․ -«Շիրակի էսքիզներ» հեռուստափառատոնի 4-րդ եթերաշրջանը ստացված է։ Մի բառով եթե բնութագրեմ՝ կամ մշակութային հրաշք, կամ պարային հրավառություն։ Շատ դարեր առաջ, երբ դեռ չկար հայոց գիրը, հայի ոգին ապրել է պարի մեջ՝ դառնալով մեր ազգային ինքնության ամենավառ կերպերից մեկը, դա է պատճառը, որ մեր ոգեղենիկ պարերը եկել հասել են մեզ՝ որպես մեր միասնության եւ ինքնության խորհուրդ։ Այսօր մեր երեխաները պարարվեստի ողջ ներկապնակով ներկայացան մեզ ու տեղին է ծափահարել բոլոր մասնակիցներին ու գեղարվեստական ղեկավարներին՝ մաղթելով նրանց նորանոր հաջողություններ՝ ի փառս մեր մշակույթի եւ Հայաստան աշխարհի․․․ բռավո ձեզ․․․ «Բերդ» պարային անսամբլի մասնակցությունն ու  Կարեն Գեւորգյանի ներկայությունը հեռուստափառատոնի գալա-համերգին որքան սպասված, այնքան էլ պարտավորեցնող հանգամանք է․ «Շիրակի էսքիզներ»-ը դեռ երկու տարեկան էլ չկա, բայց կարողացել է իր շուրջն համախմբել հայկական պարաշխարհի ամենաերեւելի անուններին, որոնց ներկայությունն անգամ ստիպում է զարգանալ ու գնալ առաջընթացի ճանապարհով։ Հոկտեմբերի 28-ին մոտ 200 հայուհի Գյումրու դրամատիկականում նազանքի, նրբագեղության ու հեզաճկուն պարի վարպետության դաս է խոստանում՝ շերամյան երաժշտությամբ։ Լիլիթ Թովմասյան

դիտվել է 462 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am