ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը շարունակական է լինելու. Լ. Ալեքսանյան
Այսօր Հայելի ակումբում ասուլիսի ժամանակ, գնահատելով ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը նկատեց, որ սա առաջին դեպքը չէ, որ ՀՀԿ-ն համագործակցության է գնում մեկ այլ ուժի հետ, սակայն դրա արդյունքում իշխանափոխություն չի եղել: Լեռնիկ Ալեքսանյանը կարևորում է այն հանգամանքը, թե այս համագործակցությունից ինչ քաղաքական և տնտեսական փոփոխություններ կլինեն: «Սա շարունակական համագործակցություն է լինելու: Թե Դաշնակցությունը, թե ՀՀԿ-ն կառավարման համակարգի փոփոխության կողմնակիցներ են և համարում են դա այսօրվա ամենահրատապ խնդիրներից մեկը: Բացի դրանից շատ կարևոր է, որ տարբեր ուժեր միավորվելով կարողանան խնդիրներ լուծել նաև արտաքին քաղաքականության մեջ, իսկ այդ առումով Դաշնակցությունը ազդեցություն ունի նաև միջազգային հանրության և հատկապես հայության շրջանակներում»,-ասաց բանախոսը:
