«Մանչեսթեր Յունայթեդը» սենսացիոն պարտություն կրեց

Անգլիայի առաջնության 9-րդ տուրում սենսացիոն պարտություն կրեց «Մանչեսթեր Յունայթեդը», որը հյուրընկալվեց Պրեմյեր լիգայի նորեկ «Հադերսֆիլդ Սիթիին»: Հյուրերը պարտվեցին 1:2 հաշվով՝ երկու գոլ բաց թողնելով առաջին խաղակեսում, 5 րոպեում: 23-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց պաշտպան Ֆիլ Ջոնսը: Նրան փոխարինած շվեդ Վիկտոր Լինդելյոֆի երկու սխալներից հետո էլ Դավիդ Դե Խեան ստիպված եղավ երկու անգամ գնդակը հանել դարպասից: Առաջին գոլի դրվագում սխալվեց նաեւ իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան, որը դաշտի կենտրոնում կորցրեց գնդակը: Երկրորդ գոլի դրվագում «Հադերսֆիլդի» բելգիացի հարձակվող Լորան Դեպուատրը արդյունավետ փոխանցումը ստացավ դանիացի դարպասապահ Յոնաս Լոսլից: Ընդմիջմանը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն երկու փոփոխություն կատարեց. Խուան Մատային փոխարինեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, իսկ ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալին՝ անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որը վերջնամասում կրճատեց հաշվի տարբերությունը: Բայց դաշտի տերերը համառ պայքարում կարողացան պահպանել հաղթական հաշիվը: «Մանչեսթեր Յունայթեդը» ընթացիկ առաջնությունում կրեց առաջին պարտությունը: «Մանչեսթեր Սիթին» տանը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Բարնլիի» նկատմամբ: Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 25 միավորով առաջին տեղում է եւ արդեն 5 միավորի առավելություն ունի «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ: «Մանչեսթեր Յունայթեդին» այս տուրում հավասարվելու հնարավորություն ունի փոխչեմպիոն Լոնդոնի «Տոտենհեմը», որը հոկտեմբերի 22-ին կընդունի «Լիվերպուլին»: Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր «Հադերսֆիլդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:1 Աարոն Մույ, 28, Լորան Դեպուատր, 33 – Մարկուս Ռեշֆորդ, 78 «Մանչեսթեր Սիթի» - «Բարնլի»՝ 3:0 Սերխիո Ագուերո, 30, 11մ, Նիկոլաս Օտամենդի, 73, Լերոյ Սանե, 75 «Նյուքասլ» - «Քրիսթալ Փելաս»՝ 1:0 Միկել Մերինո, 86 «Սթոք Սիթի» - «Բորնմութ»՝ 1:2 Մամե Բիրամ Դիուֆ, 63 – Էնդրյու Սուրման, 16, Ջունիոր Ստանիսլաս, 18, 11մ «Սուոնսի» - «Լեսթեր Սիթի»՝ 1:2 Ալֆի Մոուսոն, 56 – Ֆեդերիկո Ֆերնանդես, 25, ինքնագոլ, Սինձի Օկաձակի, 49  NEWS.am SPORT

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am