«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ իշխանականներն իրենց վարքով ու հայտարարություններով փորձում են ֆոն ստեղծել, թե իբր Բագրատ սրբազանի գլխավորած շարժումը մարում է, սակայն Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը շարունակում են ուժեղացնել։
Այս անգամ էլ վարչապետի աշխատակազմն անվտանգության նոր համակարգ է ձեռք բերել՝ տեսանկարահանման համակարգ, որը պետք է տեղադրվի շինության ներսում։ Այդ համակարգի համար պետական բյուջեից տրամադրվել է 6 մլն 366 հազար դրամ։ Տեխնիկական բնութագրից տեղեկանում ենք, որ այն ոչ միայն պատկերը, այլեւ ձայնն է արձանագրում։
Տպավորություն է, որ այս սարքն ավելի շատ կառավարության աշխատողներին հսկելու, քան թե դրսից կողմնակի անձանց մուտքն արգելելու համար է՝ նկատի ունենալով, որ սարքը ներքին օգտագործման համար է»:
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը