Եվրոպան մերժում է «պատերազմի կուսակցության» ներկայացուցիչներին և «այո» է ասում խաղաղության ազգային-դեմոկրատական ուժերին. Հայաստանին նույնպես սպասում է այս ալիքը

2024 թվականի հունիսի 6-ից 9-ը, տեղի ունեցան Եվրոպական խորհրդարանի ընտրությունները ։ Դրանք Եվրախորհրդարանի տասներորդ համապետական ​​ընտրություններն էին՝ 1979 թվականից ի վեր, և առաջին ընտրությունները՝ Brexit-ից հետո:

Այս ընտրություններում տպավորիչ հաղթանակ տարան աջ և աջ-պահպանողական ուժերը, ինչն արդեն կարելի է ընդհանուր թրենդ համարել: Հատկապես կարևոր էին Ֆրանսիայի և Գերմանիայի ընտրական ցուցանիշները:

Եվ այսպես. Ֆրանսիայում տպավոիչ հաղթանակ տարավ Լե Պենի գլխավորած «Ազգային միավորում» քաղաքական կուսակցությունը: Այն հավաքեց ընտրողների ձայների ավելի քան 32 տոկոսը՝ գրավելով առաջին տեղը: Երկրորդ տեղում է նախագահ Մակրոնի քաղաքական ուժը, որը հավաքել է մոտ 15 տոկոս: Այսինքն՝ մոտ երկու անգամ ավելի քիչ:

Այսպիսով Ֆրանսիայի 81 տեղից Եվրախորհրդարանում 30-ը կպատկանի Լե Պենի կուսակցությանը:

Երկրորդ սենսացիան Գերմանիայի ցուցանիշներն են, որտեղ «Այլընտրանք Գերմանիայի համար» ուժը գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով միայն քրիստոնյա-դեմոկրատներին:

Թե՛ Ֆրանսիայում և թե՛ Գերմանիայում, համապատասխանաբար՝ Մակրոնի և Շոլցի դիրքերը ուղակի ցնցվել են, քանի որ իրենց երկրների հանրությունները նրանց «դեղին քարտ» են ցույց տվել:

Մակրոնն արդեն այս արդյունքների հիման վրա հրամանագիր ստորագրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին, որոնք տեղի կունենան այս ամսվա հունիսի 30-ին:

Հետաքրքիր է, որ «Այլնտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը այդ երկրի արևելյան մասոերում նույնիսկ զբաղեցրել է առաջին տեղը:

Եթե նշենք, որ Ֆրանսիան և Գերմանիան ԵՄ-ի հենքային երկրներ են համարվում, դա նշանակում է, որ այս թրենդը արագորեն տարածվելու է ողջ Եվրոպայով մեկ: Արդեն Ավստրիայում արձանագրվել է նույն ցուցանիշը, այստեղ էլ Ավստրական ազատության կուսակցությունը նույնպես առաջին տեղն է գրավել:

Այս ամենն ազդարարում է մեկ բան. այն որ նախկին եվրոպական վերնախավերը մերժվել են սեփական ժողովուրդների կողմից: Մարդիկ չեն ուզում երրորդ երկրների պատճառով զրկվել էժան ռուսական գաքզից և, որ ամենակարևորն է, նոր համաշխարային պատերազմի առաջ կանգնեն:

Կարճ ներկայացնենք Լե Պենի կուսակցության ծրագրային դրույթներից մի քանիսը

-վերադարձ ավանդական արժեքներին. աբորտների սահմանափակում, բազմազավակ ընտանիքների խրախուսում, ֆրանսիական մշակույթի պահպանում

- հատուկ պաշտպանական քաղաքականության իրականացում ֆրանսիական արտադրողների համար, փոքր և միջին բիզնեսին աջակցություն՝ հարկերի կրճատման միջոցով

-սահմանադրական բարեփոխումներ՝ նախագահական պաշտոնավարման ժամկետը սահմանափակելու (7 տարով ոչ ավելի, քան 1 ընտրություն), հանրաքվեների պրակտիկայի ընդլայնում, Ֆրանսիայի անդրծովյան տարածքների կարգավիճակի փոփոխություն, ընտրական համակարգը՝ մեծամասնականից համամասնականի փոփոխություն

-ազգային օրենսդրության գերակայության վերականգնում՝ եվրոպական օրենսդրության նկատմամբ, Եվրամիության հետ պայմանագրերի վերանայում և ՆԱՏՕ-ից դուրս գալ

- գլոբալիզացիայի, եվրաինտեգրման գործընթացներին հակադրում, Եվրամիության և միջազգային կազմակերպություններից երկրի անկախության ավելի մեծ աստիճանի բարձրացում

-պետության դերի մեծացում առողջապահության, կրթության, տրանսպորտի, բանկային և էներգետիկայի ոլորտներում

-դեմ լինել Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը

-սոցիալական օգնություն և ընտանեկան նպաստ տրամադրել միայն Ֆրանսիայի քաղաքացիներին

-Օտարերկրացիների համար RMI կենսապահովման նվազագույնի և AME պետական ​​բժշկական օգնության վերացում և մեծացնել այդ օգնությունները Ֆրանսիայի քաղաքացիների համար:

Եթե մենք համեմատենք այս ծրագրային դրույթները Հայաստանում գործող կուսակցական ծրագրերի հետ, ապա այն չի տարբերվի մեր երկրում գործող ազգային-դեմոկրատական արժեքների հիման վրա կազմակերպությունների ծրագրերից:

Իսկ դա նշանակում է, որ համաեվրոպական թրենդը անխուսափելիորեն գալու է նաև Հայաստան: Անցած տարվա Երևանի ավագանու ընտրություններում «Մայր Հայաստանի» ծրագրային դրույթները իրենց բովանդակությամբ, գրեթե չեն տարբերվում վերը նշված մոտեցումներից: Հիշեցնենք, որ «Մայր Հայաստանը» հիմնադրվել է ընդամենը մեկ տարի առաջ և ընտրություններում արձանագրել էր ավելի քան 15 տոկոսանոց արդյունք: Դա հուշում է մեկ բան, որ համաշխարհային տենդենցների ազդեցությունը չի շրջանցում նաև Հայաստանը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 458 անգամ
Լրահոս
ՇՏԱՊ. Սպասեք աղետի․ ԿԲ նախագահը կործանարար հայտարարություն է տարածել. Զոհրաբյան (video) Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերը Մաղթում ենք Հայաստանին հետագա հաջողություններ իր եվրոպական ճանապարհին․ Լիտվայի ԱԳՆ «Ալիևն իրեն ճղում է, զանգել է Էրդողանին ու գիտե՞ք ինչ է պարզվել». Հայկ Նահապետյան (video) Թող մեր ընտանիքներից հեռու լինի վախը, մեր խոսքերից՝ չարությունը. Խորեն Սրբազան Փաշինյա՛ն, խոսիր նրա մասին, թե ինչ մենք պետք է ստանանք․ոչ մի հող չի հանձնվելու Ադրբեջանին․Աբրահամյան (video) «Պահեստազորի սպա Հայկ Նահապետյանի պատասխանը Սասուն Միքայելյանի այսօրով լկտիությանը» (video) Մեր ուսերի վրա է մնացել այդ բեռը, հիմա գործելու մեր ժամանակն է․ Վեհափառը՝ Եռաբլուրից (video) Վիվառոյի Վիգենի ձեռքից օրը ցերեկով ամեն ինչ խլելու են.նոր օլիգարխիկ համակարգ է ձևավորվում.Նահապետյան (video) Վեհափառ Հայրապետը բարձրաստիճան հոգևորականների հետ այցելել է Եռաբլուր (video) Մենք ակնկալում ենք ամրապնդել տնտեսական կապերը, խթանել ամերիկյան ներդրումները Հայաստանում․ Ռուբիո Մեր պայքարը շարունակվում է, հայկական պետությունը պիտի ապրի՛ և հարատևի՛․ ՀՅԴ Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Շեյխերից ստացել եմ առաջարկ՝ տեղափոխվելու ամենազարգացած երկրներ, ասել եմ՝ ոչ, հայրենիքս Հայաստանն է Արտակարգ դեպք․ «Իջևան» ԲԿ-ում պտուղը ծնվել է մահացած Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ և անվտանգ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» ԱԺ-ն չի կարող օրենքով վերացնել եկեղեցու՝ սահմանադրությամբ և միջազգային իրավունքով պաշտպանվող ինքնավարությունը Թրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Մերցը քրիստոնյա-դեմոկրատների հաղթանակը աղետ է անվանել Դայակը հատակը մաքրող փայտով հարվածներ է հասցրել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի մեջքին, ողնաշարին. պատգամավոր «Արա՛ էլի, ներվայնացրեցիք». լարված իրավիճակ Եռաբլուրում․ Սասուն Միքայելյանի նյարդերը տեղի տվեցին (video) «Արարատցեմենտի» մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանը Թող հայկական եռագույնը միշտ ծածանվի հաղթանակի բարձունքներում․ Արսեն Հարությունյան Վրաստանում տարանցիկ բեռնափոխադրումները 2018-2025թթ․ աճել են 109%-ով. PMC Research
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am