ԱՄՆ-ի երկու նախկին նախագահները հանդես են գալիս Թրամփին դատապարտող ուղերձներով (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշը կոտրեց իր կողմից հաստատված լռությունը, եւ հրապարակային կերպով դատապարտեց Միացյալ Նահանգներում քաղաքական ներկա պառակտվածությունը:  Առանց ներկա նախագահ Դոնալդ Թրամփի անունը որեւէ մեկ անգամ տալու, Նյու Յորքում արտասանած իր ելույթի ժամանակ Բուշը հստակ կերպով ուղերձը հղում էր հենց Թրամփին, վերջինիս կողմից ‘’Թվիթեր’’-ում քաղաքական իր մրցակիցների դեմ հաճախ կիրառվող խայթոցներին, դեպի ԱՄՆ ներգաղթը դադարեցնելու նրա ջանքերին ու միջազգային առեւտրային գործարքներից ԱՄՆ-ը դուրս բերելու նրա քայլերին: ‘’Մենք ականատես, թե ինչպես ենք մեր ուղուց շեղվում դաժանությամբ ուղեկցվող քայլերով: Երբեմն թվում է, թե մեզ իրարից հեռու վանող ուժերն ավելի հզոր են, քան մեզ իրար կապողները: Մենք ականատես եղանք, թե ինչպես է ազգայնականությունը կերպարանափոխվում օտարամերժության: Մոռացանք, որ ներգաղթն է շարժունակություն ապահովել Ամերիկայի համար: Մենք ականատես եղանք, թե ինչպես է ազատ շուկաների նկատմամբ մարում մեր վստահությունը, մոռացանք, որ տնտեսական պրոտեկցիոնիզմին հետեւում են հակամարտությունները, անկայունությունն ու աղքատությունը’’: Բուշի խոսքերով, ‘’կարծես քաջալերվում է մոլեռանդությունը, եւ մեր քաղաքականությունը’ թվում ավելի խոցելի դավադրությունների ու կեղծիքների առջեւ’’, հայտարարեց նա: Իր հերթին նախկին նախագահ Բարաք Օբաման, Վիրջինիա նահանգում արտասանած ելույթի ժամանակ, առանց նշելու Թրամփի անունը, իր ուղերձներն ուղղեց նրան: ‘’Մարդկանց այսօր դուր չի գալիս այն, ինչ տեսնում են: Նրանք չեն հավատում, որ մեր հասարակական կյանքն ապահովում է մեր ցանկությունները: Դրան հակառակ, ունենք քաղաքականություն, որը վարակում է ժողովրդի տարբեր հատվածներին: Միասնաբար աշխատելու ուղիներ որոնելու փոխարեն, այսօր կան մարդիկ, ովքեր դիտավորյալ կերպով փորձում են զայրացնել հասարակությանը: Փորձում են վարկաբեկել այլ տեսակետներ ունեցող մարդկանց: Քանի դեռ նախկին երկու նախագահները կոչ են անում վերջ տալ բաժանարարությանը, ներկա նախագահը հայտարարում է, որ Օբաման, Բուշն ու նախկին մի շարք այլ նախագահներ նույնիսկ չեն զանգահարել զոհված զինվորականների հարազատներին:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am