Ժնևից հետո, երբ զոհ ունեցանք, այդքան խոսելու փոխարեն պետք էր հարվածել

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ժնևում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից անմիջապես հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, նշվում էր. «Հանդիպումն ընթացել է կառուցողական մթնոլորտում: Նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ և լրացուցիչ քայլեր իրականացնել շփման գծում լարվածությունը նվազեցնելու համար»: Ուշագրավ է, որ նախագահների հանդիպումից հետո, երբ Սերժ Սարգսյանը հանդիպում էր Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, անդրադարձել էր հանդիպման ընթացքում քննարկված հարցերին, ու այդ ժամանակ նշեց, թե ինքն ու Ալիևը պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել, որ սահմանին ու շփման գծում էլ զոհեր չլինեն՝ նշելով, թե Իլհամ Ալիևն էլ է նույն կարծիքին, որ պետք է խուսափել զոհերից: Ցավոք սրտի, Սերժ Սարգսյանի ժնևյան ելույթից ու զոհերը բացառելու պայմանավորվածության մասին հայտարարությունից 2-3 օր անց՝ հոկտեմբերի 19-ին, Արցախի ՊԲ-ն հայտնեց, որ ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը: Ու ամեն ինչ, կարծես, վերադառնում է իր «սովորական» ընթացքի մեջ. Ադրբեջանը շարունակում է խախտել իր իսկ ընդունած պայմանավորվածությունները, ինչը նոր չէ, հայ եւ ադրբեջանցի գործիչները դիվանագիտական կրակոցներ են արձակում իրար հասցեի, ինչը նույնպես նորություն չէ, ցավոք սրտի՝ Ադրբեջանը շարունակում է կրակել հայ դիրքապահների ուղղությամբ, ու ցավոք սրտի, մենք էլի զոհ ենք ունենում: Ավելին՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն էլի լռում է, ու եթե անգամ որոշի «արտահայտվել», պետք է նորից փորձի հավասարության նշան դնել երկու կողմերի միջև, իսկ մեր դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն էլ հետո կպարզաբանեն, որ Մինսկի խումբը գործում է այն շրջանակներում, ինչի իրավուքն ունի, ինչը նույնպես նորություն չէ: Այս շրջանը, կարծես, երբեք էլ չի վերջանալու: «Այս խոսքերից հետո, երբ մենք նորից ունենում ենք զոհ, ապա մենք միանգամից պետք է տեսնեինք ոչ միայն կոպիտ հայտարարություններ, այլև հայկական կողմի կտրուկ պատասխանը: Մեր գործողությունների առումով՝ ես պատկերացնում եմ, որ պետք էր անմիջապես այնպիսի պատասխան տային, որ Մինսկի խումբը միանգամից ձեռ ու ոտ ընկներ և հասկանար, որ իր դաշտում է այս հարցը: Ես շատ եմ ասել ու նորից եմ կրկնում, որ ցավոք սրտի, երբ մի կողմն է կրակում, Մինսկի խումբը որեւէ արձագանք չի տալիս, իսկ երբ մյուս կողմը պատասխանում է, միանգամից հանդես են գալիս կոչով, ընդ որում՝ ուղղված երկուսին, ու հավասարության նշանի նման բան դնելով: Մենք պետք է այնպիսի պատասխան տայինք, որ այսօրվա դրությամբ Մինսկի խումբը ստիպված տեղից շարժվեր և իրերը կոչեր իրենց անուններով»,- իրավիճակի կապակցությամբ armtimes.com-ին ասաց Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը՝ հավելելով, որ պետք է հասկանանք, որ որևէ մեկն այլեւս խաղաղության չի պարտադրելու Ադրբեջանին, բացի մեզանից. հայկական կողմը պետք է ուժեղ լինի ու Ադրբեջանին թույլ չտա նման գործողությունների դիմել: Այսինքն՝ պետք է այնպես անել, որ Ադրբեջանը իմանա՝ եթե միջազգային հանրությունն էլ լռությամբ հանդուրժի իր ձեռնարկած սադրանքները, ապա հայկական կողմից ինքը շատ ցավոտ պատասխան է ստանալու: Նման կերպ է վարվում Իսրայելը. օրինակ՝ համաշխարհային լրատվամիջոցները մի անգամ գրեցին, թե Գազայի հատվածից իսրայելական բնակավայրի ուղղությամբ հրթիռ է արձակվել, որի պայթյունի արդյունքում իսրայելցի մի դեռահաս էր զոհվել: Ու այդ ժամանակ Իսրայելը հրապարակային քննարկում էր՝ վերացնի արաբական ամբողջ բնակավա՞յրը, թե՞ պատժիչ այլ գործողությունների դիմի: Այդ միջադեպի ժամանակ Իսրայելը գետնին հավասարեցրեց այն բնակելի շրջանը, որտեղից արձակվել էր հրթիռը: Ու միջազգային հանրությունը, կարծես, Իսրայելին առանձնապես չէր էլ մեղադրում նման պատժիչ գործողությունների համար: Այս դեպքում, իհարկե, շատ բան պետք է փոխվի հայկական պետություններում՝ առաջինը պոտենցիալ սպառնալիքների գնահատման ու կանխարգելման համակարգի ներդրման առումով: Օրինակ՝ Հայաստանը կարող է հայտարարել, որ եթե սպառնալիքներ նկատեցինք, օրինակ՝ եթե տեսանք, որ հակառակորդը ծանր զինտեխնիկա է մոտեցնում սահմանին, չենք սպասելու, որ մեզ հարվածեն, այլ առաջինը, որպես կանխարգելիչ քայլ, մենք ենք հարվածելու: Այդպիսի պրակտիկա գործում է, օրինակ, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Իսրայելում եւ այլն, ուր առաջին հերթին ոչ թե սպառնալիքի հետևանքները վերացնելու մասին են մտածում, այլ այդ սպառնալիքները կանխելու: Իսկ դրա համար պետք է ունենալ կայացած ու ամուր պետություն, ուժեղ, զարգացած տնտեսություն, ադեկվատ հասարակություն, ռեսուրսներ և այսպես շարունակ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Կալանավոր է մահացել. «ԱրմԼուր» Ռուբինյանին խորհուրդ եմ տալիս չփորձել սպառնալիքի լեզվով խոսել Տեր Օշինի հետ․ փաստաբան Վրաերթի ենթարկված 20-ամյա տղայի կյանքը չի հաջողվել փրկել Մի՛ համարձակվեք Արցախի անունով խոսել, եթե այդ անունը ձեզ համար ռեսուրս է․ Հակոբյան Ադրբեջանն ու Իրանն ավարտել են Արաքս գետի վրայով անցնող Աղբանդ-Քելալե կամուրջի կառուցումը «Խաղաղության» տակ աշխարհաքաղաքական ռումբ է դրված․ Լևոն Զուրաբյան ԱՄՆ դեսպանատունը Բեյրութից տարհանել է տասնյակ աշխատակիցների Ռուբինյանն ինչու՞ է Սաղմոսավանք գնացել Հարված` համակարգից. ինչու՞ է ինքնասպանություն գործել Սյունիքի նախկին դատախազը Պայմանագրային զիծառայողի ծեծի դեպքով կա 2 մեղադրյալ. նրանցից մեկը կալանավորված է Իրանի հարձակման դեպքում Իսրայելը կպատասխանի «անհավանական» ուժով. Նեթանյահու ՀԿԿ-ում գործողություններ են Կոնջորյանի կողմից՝ շուկայականից էժան առանձնատուն ձեռք բերելու վերաբերյալ Այսրկովկասյան թյուրքերը օսմանյան զորքերի հետ միասին ավերեցին պատմական Աղվանքի Բլեղշեն գյուղը Վրաստանի ֆինանսների նախարարությունը պարզաբանել է հայկական բեռնատարների հետ կապված իրավիճակը. Sputnik 55-ամյա կին է կալանավորվել համացանցում Փաշինյանի հասցեին արված գրառման համար․ «Ազատություն» Ներեցե՛ք ինձ ամեն ինչի համար․ Մարգարիտա Սիմոնյան Արագածոտնի մարզում բախվել են պայմանագրային զինծառայողների «Nissan March»-ը և «Mercedes»-ը Եթե Ռուբինյանը ասելու բան ունի, ապա իմ տեղը գիտի․ Տեր Օշին ՔՊ-ի տգիտության և մանիպուլյացիաների հերթական «մաստեր կլասը»․ Իշխան Սաղաթելյան The Washington Post․ Վաշինգտոն այցի ընթացքում Ալիևի թիկնապահները «իրենց վատ են պահել» Գևորգ Պապոյանը խոստովանում է Նիկոլ Փաշինյանի կառավարության ձախողումը Գորիսի տարածաշրջանում մառախուղ է. ինչ իրավիճակ է ճանապարհներին Հայաստանում անհասկանալի բարձր են վարկային տոկոսադրույքները. բանկերը մեծ շահույթներ են գեներացնում Ամերիկյան զորքերը սկսել են դուրս գալ Սիրիայում գտնվող իրենց ամենամեծ ռազմաբազայից
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am