Իշխանություններից թեկնածու չի եղել, բլորին դեմ են քվեարկել

Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 5-ին կայացավ, ավելի ճիշտ՝ չկայացավ, Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի մրցույթը։ Բանն այն է, որ Հանրային հեռարձակողի խորհուրդը, որի կազմում են Արա Շիրինյանը, Վահագն Թեւոսյանը, Արփի Ոսկանյանը, Վասակ Դարբինյանը, Վարուժան Օլքինյանը, Վահրամ Մարտիրոսյանը, Արամ Սուքիասյանը, մրցույթին մասնակցող 4 թեկնածուից եւ որեւէ մեկին չի ընտրել, այդ թվում` նախկին տնօրեն Գարեգին Խումարյանին։ Այլ կերպ ասած՝ 4 թեկնածուից որեւէ մեկը չի բավարարել «գերպրոֆեսիոնալ» հանձնաժողովականների քիմքին, իսկ թեկնածուներն էին. Խումարյան Գարեգին Կորյունի, Հովհաննիսյան Բելլա Հրաչիկի, Մանուկյան Մարիամ Վոլոդյայի, Մարգարյան Մհեր Մարտիրոսի։ Մենք զրուցեցինք թեկնածուներից Բելլա Հովհաննիսյանի հետ: Հետաքրքրվեցինք` իրեն հարցազրույցի կանչե՞լ են, իր ծրագրերը լսե՞լ են։

«Անձամբ ինձ ոչ ոք հարցազրույցի չի հրավիրել։ Այո, 4 թեկնածուներից եւ ոչ մեկը չի անցել, ասեմ ավելին՝ թեկնածուներից ոչ մեկի օգտին որեւէ կողմ ձայն չի եղել, այսինքն՝ հանձնաժողովի բոլոր անդամները բոլոր թեկնածուներին դեմ են քվեարկել։ Սա աննախադեպ իրավիճակ է, երբեւէ նման բան չի եղել, եւ ես կարծում եմ, որ իրենք պարզապես որեւէ մեկի վերաբերյալ քաղաքական որոշում չունեին, այսինքն՝ թեկնածուներից որեւէ մեկն իշխանության թեկնածուն չէր, եւ, հետեւապես, իրենք բոլորին դեմ են քվեարկել։

Հիմա հաջորդ մրցույթի ժամանակ իրենք գուցե իրենց թեկնածուին բերեն եւ հրահանգավորված կողմ քվեարկեն, բայց ես, այնուամենայնիվ, շարունակում եմ հույս ունենալ, որ հաջորդ մրցույթում գուցե ինչ-որ բան կփոխվի, եւ իսկապես հաշվի կառնեն պրոֆեսիոնալիզմը, եւ իրենց մտահոգությունն ավելի շատ կենտրոնացված կլինի ոլորտի բարեփոխումների վրա, որովհետեւ ցանկացած ոլորտում եթե մասնագետն է ղեկավարում, ապա բարեփոխումներն ավելի ռեալ են դառնում, իսկ ոչ պրոֆեսիոնալ կադրերի պատճառով ոլորտները միշտ տուժում են, այսինքն՝ այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում։

Ամենայն հարգանքով հանձնաժողովի բոլոր անդամների նկատմամբ, բայց իրենք պետք է որոշումներ կայացնելու կամք ունենան, որովհետեւ, վերջիվերջո, շատերը վաստակ ունեցող մարդիկ են եւ պետք է կարողանան իրենց վաստակն ի նպաստ երկրի ծառայեցնել, կոնկրետ այս առաքելության մեջ լինեն անաչառ, օբյեկտիվ, ազնիվ եւ հաշվի առնեն աշխատանքային փորձը, կենսագրությունը, թեկնածուների մասնագիտական կարողությունները, եւ ազատ որոշում կայացնեն, ոչ թե սպասեն հրահանգների»,- ասաց Բելլա Հովհաննիսյանը՝ հավելելով, որ մտադրված է կրկին մասնակցել մրցույթին․

«Ինձ թվում է՝ իրենք էլ չունեն հստակ ծրագիր, թե ինչ պիտի անեն, բայց քանի որ, ըստ օրենքի, պետք է մրցույթ լինի, հայտարարում են, սակայն նախապես պատրաստված չեն էլ լինում, այսինքն՝ լավ չեն էլ ուսումնասիրում ներկայացված հայտերը, ծրագրերը, որովհետեւ անձամբ ինձ հարցազրույցի չեն հրավիրել, մյուս թեկնածուներից տեղյակ չեմ, թե ում են հրավիրել, սակայն քվեարկության արդյունքներն այն մասին են վկայում, որ եթե բոլորին դեմ են քվեարկել, ուրեմն որեւէ մեկի ծրագիրն ու աշխատանքային փորձն իրենց առանձնապես չի հուզել։

Ես երկար տարիների փորձով մասնագետ եմ եւ իմ անաչառությամբ, իմ անցած ճանապարհով՝ իմ ուժերի վրա վստահ եմ, որ ես կարող եմ Հանրային ռադիոն եւս մեկ աստիճան վեր բարձրացնել։ Նախկին տնօրենն էլ կարծես թե կարգին աշխատել է մարդը, բայց փաստացի իրենք մասնագետների կարիք չունեն, իրենք սպասում են հրահանգների, թե ում պիտի նշանակեն»։

Նշենք, որ Ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը եւս հայտարարել է, որ կրկին մասնակցելու է մրցույթին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 341 անգամ
Լրահոս
Իրանը մտադիր չէ կապիտուլյացիայի ենթարկվել ԱՄՆ-ի առջև․ Փեզեշքիան Հայաստան Զելենսկու այցի ողբերգական հնարավոր հետևանքները․ Հայկ Նահապետյան, Ստեփան Դանիելյան (video) Թեժ կռիվ ԱԺ-ում․ Արթուր Խաչատրյանը հունից դուրս եկավ (video) Ծափերի ու լայվերի ներքո 2-րդ անգամ գործի դրվեց հայ ազգի նվաստացման դիվական մեքենան․ Մելիքյան Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Փաստորեն, մեր երկրում մшնկшպիղծն ունի լիարժեք պաշտպանություն ու պահպանություն, ավելին` անձեռնմխելիություն. փաստաբան Ի՞նչ իրավունքով ու ի՞նչ հիմքով է Նիկոլն ասում՝ ինձ չընտրեք, պատերազմ կլինի. Կյուրեղյանը՝ ԱՀԾ պետին (video) Սասունյան. Թուրք հետաքննող լրագրողը բացահայտում է Միացյալ Նահանգներում Թուրքիայի ներթափանցման ջանքերը Բոլորին գաղտնալսում եք, բա ինչու՞ չեք անցնում համատիրություններին․ Արթուր Խաչատրյան (video) Որպեսզի Ֆրանսիայի հետ հարաբերությունները իրապես դառնան ռազմավարական, պետք է հասնել հասնել հայկական ապրանքների արտահանման նշանակալի ծավալների. Բաբկեն Հարությունյան Երևանից հնչող սպառնալիքները Ռուսաստանն անհետևանք չի թողնելու․ Աննա Գրիգորյան (video) 3 պատերազմ բերածնե՛ր, նոր պատերազմ բերողն էլ, հրահրողն էլ, զոհերի մեղավորն էլ դու՛ք եք․ Կյուրեղյան (video) Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում Ալեքսանյա՛ն, ձեր ֆրակցիայով հավաքվեք, մի հատ ժամացույց առեք, սենց ո՞նց կլինի․ Արթուր Խաչատրյան (video) Իսրայելը Լիբանանի տարածքը հրետակոծել է արգելված ֆոսֆորային արկերով. NNA Ջեֆրի Սաքս. «Եթե ձեր հողում կա ամերիկյան բազա, դուք օկուպացված եք» Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում Ինչո՞ւ չընտրել Նիկոլին․․․ (video) Պատմություն, առաջին դեմքից. «Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ» մեծ ֆիլմը. վաղը՝ 21:30-ին (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Սյունիքում․ 20-ամյա տղան հոսպիտալացվել է Իրանը սպառնացել է ԱՄԷ-ին «ջախջախիչ պատասխանով» ԵՔՀ գագաթնաժողովի միջոցառման համար 350 մլն․ դրամ է նվիրաբերվել Մարզահամերգային համալիրին. Pastinfo Ծափերի ու լայվերի ներքո 2-րդ անգամ գործի դրվեց հայ ազգի նվաստացման դիվական մեքենան․ Մելիքյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am