«Ով դեմ է Հայաստանում ընդերքի շահագործմանը, ուզում է մեր պետությանը լրջագույն վնաս տալ» ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի ներկայացուցիչ (տեսանյութ)

ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական Սարգիս Շահազիզյանը համարում է, որ հանքարդյունաբերության մասին թյուր տեղեկություններ տարածող անձինք նպատակային վնաս են հասցնում ՀՀ տնտեսությանը։
Անցյալ շաբաթ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ էին այցելել ԵՊՀ, Հայաստանի Պոլիտեխնիկական ինստիտուտի և Գիտությունների ակադեմիայի մասնագիտական ինստիտուտների պրոֆեսորներ, ոլորտի գիտնականներ, մասնակցելու ոլորտի խնդիրների, մասնավորապես պղինձը՝ որպես կրիտիկական մետաղ թեմայով աշխատաժողովին։
Մասնագիտական քննարկումներից բացի, ոլորտի գիտնականները հարցազրույցներում խոսել են այն մասին, որ, ցավոք, Հայաստանում հանքարդյունաբերության մասին տասնամյակներ շարունակ անհեթեթ բաներ են խոսել «բնապահպան» ներկայացող մարդիկ, ովքեր իրականում ոլորտի մասին պատկերացում չունեն։
«Այն «վայ բնապահպանները», որոնք ժամանակին ասել եմ, որ ադրբեջանական փողերով են սնվում, Երևանում կանաչ խոտածածկի վրա կանգնած (խոտածածկ պահել-խնամելը շատ բարդ գործընթաց է քաղաքային պայմաններում) խոսում են բնապահպանությունից և լեռնահանքային արդյունաբերությունից, որից ոչինչ չեն հասկանում։ Նրանք չեն հասկանում, որ կարելի է այնպիսի հարցադրումներ անել, որ համ խելացի հարցադրում լինի, համ էլ ինչ-որ օգուտ տան տվյալ ձեռնարկությանը», - աշխատաժողովից հետո հանքի տարածք կատարած շրջայցի ընթացքում նշել է Սարգիս Շահազիզյանը։
Աշխատաժողովի մասնակից պարոն Շահազիզյանի դիտարկմամբ՝ այն մարդիկ, որոնք առանց տեղյակ լինելու խոսում են ոլորտի մասին, սկզբում թող գան տեսնեն և խոսեն իրական թերությունների մասին։ «Լինելով շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող մարդ, ասեմ, որ պետք է լինի և կայուն զարգացած լեռնահանքային արդյունաբերություն, և դրա կողքն էլ լինի շրջակա միջավայրի պահպանության ամենալուրջ ուշադրությունը դարձնելու գործընթաց։ Բայց ով չի ուզում, որ մեր ընդերքը շահագործենք, ուզում է մեր պետությանը լրջագույն վնաս տալ», - ասել է Սարգիս Շահազիզյանը։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի կարծիքով՝ հանքարդյունաբերական ոլորտի վերաբերյալ մեր հանրությունը պետք է լսի մասնագիտական կարծիքներ։
«Այսօր տարբեր տեղերից լսվում են անտրամաբանական և անհեթեթ կարծիքներ՝ առանց մասնագիտական հենքի։ Հայաստանի հանքարդյունաբերությունն իր մուլտիպլիկատիվ ազդեցությամբ ձևավորում է երկրի ՀՆԱ-ի 10-ից ավելի տոկոսը՝ իր հարակից ոլորտների հետ միասին աշխատանքով ապահովելով 60 հազար հոգու։ Միայն այդ թվերը մեզ թույլ են տալիս ասել, որ սա շատ կարևոր ոլորտ է»,- ասել է նա՝ չբացառելով, որ կեղծ տեղեկատվություն տարածող մարդիկ ֆինանսավորվում են տարբեր տեղերից՝ նպատակ ունենալով թույլ չտալու ՀՀ-ում հանքարդյունաբերության զարգացումը։
Նրա դիտարկմամբ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցություն չի լինում միայն այն վայրերում, որտեղ ոչ մի գործունեություն չի ծավալվում։ «Երևանում շինարարությունն այնքան չափերի է հասել, որ փոշու պարունակությունը կգերազանցի ՀՀ ցանկացած վայրի ցուցանիշները։ Բայց ամենակարևորը զարգացումն է։ Այսօր ԶՊՄԿ-ն կայուն զարգացման գծով հսկայական գործունեություն է ծավալում, ինչը նպաստում է շրջական միջավայրի վրա բացասական ազդեցության զգալի նվազմանը»,- շեշտել է Հովհաննիսյանը։

դիտվել է 208 անգամ
Լրահոս
Հունիսի 7-ից հետո Նիկոլի կառավարությունը սկսելու է Հայաստանը Ադրբեջանին «հանձնելու» գործընթացը Օդի ջերմաստիճանը մայիսի 12-13-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով Մենք տանջվում ենք Նիկոլի ձեռը․․․ Ռոբերտ Քոչարյանը կարող է այդ հարցին լուծում տալ․ հարցում (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին «Սրիկանե՛ր, 5 ամիս սպասեցրել եք ու գիտե՞ք՝ ինչ է ասել ԱԱԾ-ն անհետ կորածների ծնողներին»․ Ստեփանյան (video) «Նիկոլն Էրեբունիում խայտառակվել են․ հետևից թքել են»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Կապիտուլյանտները 24/7 ռեժիմով Ադրբեջանից ու Թուրքիայից «խաղաղություն» են մուրում․ Շարմազանով «Միդոկալմ» դեղամիջոցի դեֆիցիտ է դեղատներում. Քաղաքացիներն ահազանգում են «Էդ հիվանդանոցի չափ քար ընկներ գլխիդ»․ Ռուզան Ստեփանյան (video) Նիկոլը Սյունիքում քարոզարշավի ժամանակ խոստացավ հանձնել (video) Իրավիճակը լարված է․ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները վտանգավոր վիճակում են․ Վարդան Օսկանյան (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան (video) Եկեղեցու բարենորոգումը տեղի է ունենում հենց եկեղեցում՝ Աստծո նախախնամությամբ, ոչ թե նախընտրական ծրագրերում. Տեր Արամ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյա՛ն, դե համարձակություն ունես, Ալիևի «ատվետը» տուր․ Ագնեսա Խամոյան (video) Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ Նիկոլի համար Ջերմուկում ձայն ես հավաքում, որ ի՞նչ անես՝ թուրքին բերես քո տու՞ն․ Սաղաթելյան (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց․ Վարդան Օսկանյան Փաշինյանը կարող է կանգնել ու բարձրագույն կրթություն ունեցող, ադեկվատ, կայացած ցանկացած մարդու մի քանի րոպե համոզել. Արմեն Հովասափյան Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանային «Նորդուզ» անցակետ «Երբ ասում եմ, որ ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ, հենց սա նկատի ունեմ…». Տաթև Հայրապետյան Ի՞նչ կասեր Մակրոնը՝ հայ-ֆրանսիական մանկապարտեզն այս խայտառակ վիճակում տեսնելով. Մեսրոպ Մանուկյան Ձեր շեֆից ի՞նչ պետք է սովորեք, ստախոսնե՛ր․ Ռոբերտ Քոչարյան (video) Նիդեռլանդներում 12 անձի կարանտին են ուղարկել հանտավիրուսի հետ աշխատելիս սխալներ թույլ տալու համար Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am