Չեմ մասնակցի Պողոսյանի խոշտանգմանը. Սեֆիլյանը լքեց դահլիճը

«Հարյուրամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը քիչ առաջ լքեց նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ չի կարող մասնակցել Ներսես Պողոսյանի խոշտանգման արարողությանը։ Պատճառն այն է, որ 22 օր հացադուլի մեջ գտնվող Ներսես Պողոսյանը իր պաշտպանների պնդմամաբ ի վիճակի չէ նիստին մասնակցել եւ, չնայած այդ հանգամանքին, նիստը չի հետաձգվում: Ներսես Պողոսյանի համար այսօր շտապօգնություն է հրավիրվել դատարան, սակայն դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հայտարարեց, որ ըստ բժշկական տեղեկանքի, Պողոսյանը իր ոտքով գնացել է բժշկի զննության համար նախատեսված սենյակ եւ հրաժարվել է բժշկական օգնությունից: Ներսես Պողոսյանը, սակայն, տեղից բացականչեց. «Սուտ ա, ես իմ ոտքով չեմ գնացել: Ես բժշկին ասեցի, եթե ես 3 անգամ հացադուլ եմ հայտարարել, որից մեկը ջրադուլով,  դրա հետեւանքները ինչպինսին կարող են լինել, բժիշկը բանավոր ասեց՝ ծանր: Ես էլ ասեցի՝ դե էդքան բանը գրի ուղարկի դատավորին»,- տեղից ասաց Պողոսյանը: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հորդորեց նրան մնալ նիստերի դահլիճում, սակայն Սեֆիլյանը չփոխեց իր որոշումը։ Պաշտպան Տիգրան Հայրապետյանն էլ հայտարարեց, որ այսուհետ հնարավոր է՝ չմասնակցեն որևէ դատական նիստի, եթե այսօրվա նիստը հետաձգելու միջնորդությունը մերժվի։ Ժիրայր Սեֆիլյանի քայլից հետո դահլիճը լքեցին նաև Ներսես Պողոսյանը, նրա պաշտպանները և Տիգրան Հայրապետյանը։ Այս պահին դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, իսկ պաշտպանները հրաժարվում են մտնել նիստերի դահլիճ։

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am