«Հայաստանը հայաթափվում է, ինչը ձեռնտու է Ռուսաստանին». Անուշ Սեդրակյան

Եվրամիություն-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության փաստաթղթում կան Հայաստանում Ռուսաստանի շահերին հակասող կետեր։ «ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման հարցը մտահոգում է Ռուսաստանին։ Հիմա Հայաստանը հայաթափվում է, ինչը ձեռնտու է Ռուսաստանին. էմիգրացիան դուրս է բերում Հայաստանի առողջ ուժերը»,- Հայելի ակումբում  լրագրողների հետ հանդիպմանը  նման տեսակետ հայտնեց հասարակական գործիչ Անուշ Սեդրակյանը՝ ընդգծելով, որ ԵՄ-ի հետ վիզայի պարզեցված ռեժիմը հնարավորություն կտա շատ մարդկանց՝ Եվրոպայի հետ կապերը պահպանել՝ առանց երկիրը լքելու, լինել գործնականորեն ավելի անկախ, և միևնույն ժամանակ՝ լինել Հայաստանում։ «Դա հիմք է դառնալու քաղաքական և գործարար նոր բազայի ստեղծման համար, որը չի վերահսկվելու ո՛չ ՀՀ իշխանությունների կողմից, ո՛չ էլ ռուսական կենտրոնի կողմից»,- նկատեց նա։ Հետևաբար, ըստ Սեդրակյանի՝ մենք պետք է պարտական լինենք Ուկրաինայի մարդկանց, որոնք Ռուսաստանի հիմնական ուշադրությունը շեղում են իրենց վրա՝ չթողնելով, որ ՌԴ-ն հիմնավորապես զբաղվի Հայաստանով ու Վրաստանով։ «Մերոնք հիմա ապահովագրում են իրենց և ասում են, որ փաստաթուղթը չի կնքվելու, եթե տեխնիկական պատճառներով եվրոպական բյուրոկրատիան ձգձգի։ Այս անգամ ուզում են մեղքը բարդել եվրոպական կողմի վրա։ Բայց մենք հո հասկանում ենք, որ խոսքը գնում է էլեմենտար վախի մասին, որովհետև կարող է Մոսկվայից հնչի նման հրահանգ և դարձյալ այդ պայմանագիրը հետաձգվի»։ Ըստ Անուշ Սեդրակյանի՝ սա Ռուսաստանի կողմից հատուկ արվող  քաղաքականություն է. «Նայեք՝ ինչ են անում. հասցնում են փաստաթղթի ստորագրման մինչև վերջին օրը, հետո կտրուկ արգելում։ Ինչո՞ւ դա չեն անում նախօրոք, մեկ պարզ պատճառով, որ Հայաստանի վարկանիշը միջազգային ատյաններում կտրուկ իջնի, կստացվի, որ դա խոսք չպահող, պայմանավորվածություն չպահող, միջազգային ցածր վարկանիշով մի պետություն է։ Եվ դա բնական է՝ ինչքան քիչ միջազգային վարկանիշ, այնքան մեծ կախում Մոսկվայից»։

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am