Մանկապարտեզի՝ աշխատանքից ազատված տնօրենը դատարան է դիմում

Երեւանի համար 46 մանկապարտեզի՝ աշխատանքից ազատված տնօրենի գործով դատական գործընթացը դանդաղորեն շարունակվում է: Առաջիկա նիստը նշանակված է հոկտեմբերի 25-ին: «Հայկական Ժամանակ» թերթը գրում է, որ հայցապահանջն, ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, մասնավորապես վերաբերում է Գայանե Աղաբեկյանին պաշտոնում վերականգնելուն: Նրա փաստաբան Յուրի Շիրինյանից տեղեկացանք, որ նշանակված հերթական նիստը հետաձգվել է՝ նոր՝ երկրորդ պատասխանող ներգրավելու նպատակով: «Որպես պատասխանող եղել է վարչական շրջանը, հիմա ներգրավվում է նաեւ մանկապարտեզը՝ որպես առանձին սուբյեկտ»,- ասաց փաստաբանը: Գործը քննվում է Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Հայցապահանջը վերաբերում է աշխատանքից ազատման կարգադրությունները անվավեր ճանաչելուն, աշխատանքում վերականգնելուն եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար գումար բռնագանձելուն: Աջափնյակ վարչական շրջանում գտնվող համար 46 մանկապարտեզի տնօրեն Գայանե Աղաբեկյանն աշխատանքից ազատվել էր նախորդ տարի՝ կրթօջախի ջեռուցման հետ կապված խնդիրների պատճառով: Այն ժամանակ հայտարարվեց, որ այդ ու երկու այլ նախակրթական հաստատություններում անհրաժեշտ եւ նորմատիվներով սահմանված ջեռուցում չի ապահովվել: Մանկապարտեզներում այդ մեղադրանքից զարմանում էին՝ նկատելով, որ թեպետ կենտրոնացված ջեռուցումը դեռ միացված չէ, բայց ջերմությունն ապահովվում է տաքացուցիչների միջոցով: Ջեռուցման պատճառով երեք մանկապարտեզների տնօրենների աշխատանքից ազատվելուն վերջերս նաեւ անդրադարձել էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Համապատասխան պաշտոնյաներին հանձնարարաելով ուշադրության կենտրոնում պահել կրթական հաստատություններում ապահովվող ջերմաստիճանը՝ նա ընդգծել էր, որ ջեռուցման սեզոն հասկացություն գոյություն չունի, եւ տնօրեններն իրենք են որոշում՝ երբ գործարկել ջեռուցման համակարգերը: «Հիշեցնեմ, որ անցյալ տարի մի քանի տնօրեններ ազատվեցին աշխատանքից հենց այն բանի համար, որ հայտարարում էին, թե քաղաքապետարանը թույլ չի տալիս միացնել ջեռուցումը, մինչդեռ դրա լիազորությունն ամբողջությամբ տրված է հենց տնօրեններին»,- ասել էր Տարոն Մարգարյանը: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am