Հոլիվուդի աստղերն՝ ընդդեմ կանանց հանդեպ սեռական ոտնձգությունների (տեսանյութ)

Ամերիկայի ձայն Հազարավոր կանայք այս շաբաթ Twitter-ում և Facebook-ում #MeToo (#ԵսՆույնպես) հեշթեգի միջոցով սկիզբ դրեցին աննախադեպ սոցիալական արշավի` իրենց անձնական գրառումների միջոցով իրազեկելով միլիոնավոր օգտատերերի կանանց դեմ իրականացվող սեռական ոտնձգությունների և բռնությունների խնդրի մասին: Հոլիվուդի հայտնի պորդյուսեր, ազդեցիկ մեդիա մագնատ Հարվի Վայնսթայնի՝ տասնամյակների ընթացքում իրականացրած սեռական ոտնձությունների մասին աղմկահարույց սկանդալը ազդակ հանդիսացավ Անջելինա Ջոլիի,Գվինեթ Փելթրոուի և բազմաթիվ հոլիվուդյան կիոնաստղերի համար միավորվելու և բարձրաձայնելու իրենց անձնական պատմությունները: Կիրակի օրը, սեռական ոտնձգությունների և բռնության զոհ դարձած հազարավոր կանայք, հետևելով նախկին երգչուհի, հանրահայտ դերասանուհի և ակտիվիստ Ալիսա Միլանոյի կոչին, Facebook-ի և Twitter-ի սոցիալական հարթակներով սկիզբ դրեցին հանրային հնչողություն ստացած #MeToo (#ԵսՆույնպես) արշավին որպես համերաշխություն երբևէ սեռական ոտնձգության, կամ բռնության ենթարկված միլիոնավոր կանանց: Կինոդերասանուհի Լուիզեթ Գեյսը, հոլիվուդյան ամենաազդեցիկ պրոդյուսերներից մեկին, Հարվի Վայնսթայնին, սեռական ոտնձգությունների մեջ մեղադրող տասնյակ դերասանուհիներից մեկն է. «Իմ սիրտը բաբախում էր, ես շատ էի վախենում: Ես ձեռքս քաշեցի ու քայլեցի դեպի դուռը: Նա սկսեց հետևել ինձ ու ասաց, որ կարող է ինձ ծանոթացնել Բոբ Վայնսթայնի հետ, ով կարող է օգնել սցենարս կյանքի կոչել: Բայց դրա դիմաց ես պետք էի նայեի, թե ինչպես է նա ձեռնաշարժությամբ զբաղվում», – ասված է Գեյսի հայտարարության մեջ: Վայնսթայնի խոսնակը հերքել է կինոպրոդյուսերին ներկայացված մեղադրանքներն ու հայտնել, որ մեղադրանք ներկայացրած բոլոր կանանց և Հարվի Վայնսթայնի հետ հանիպումները կայացել են երկկողմ համաձայնությամբ: Նշենք, որ ավելի վաղ Կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիան, Կինոակադեմիայի խորհրդի արտակարգ նիստի ընթացքում 65-ամյա պրոդյուսեր Հարվի Վայնսթայնին իր կազմից հեռացնելու որոշում էր կայացրել: «Կանայք և Հոլիվուդ» բլոգի հիմնադիր, բլոգեր Մելիսա Սիլվերսթեյնը լիահույս է, որ սեռական ոտնձգությունների այս սկանդալը Հոլվուդում կհանգեցնի լուրջ բարեփոխումների. «Հարվի Վայնսթայնի սկանդալը բացահայտեց այն դաժան իրողությունն ու մղձավանջը որի հետ տարբեր ռասայի մարդիկ և կանայք ստիպված են առերեսվել Հոլիվուդում հաջողության հասնելու համար: Սպիտակամորթ տղամարդկանց կողմից ղեկավարվող արդյունաբերության մեջ ինչ-որ բան պետք է փոխվի և մեր անձնական պատմությունները պատմելը, վստահ եմ, կնպաստի այդ հեղափոխությանը»: Այս ուղերձն ու նպատակն են հետապնդում Հոլիվուդում և համացանցում այս օրերին տեղի ունեցող հանրային քննարկումները՝ ստիպելով մտորել կանանց խնդիրներին առչնվող կարևոր գիտակացական փոփոխությունների անհրաժեշտության մասին:

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am