«Ինչ է, մեզ առնո՞ւմ են»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծի քննարկումների ընթացքում եւ դրա շուրջ առաջացած աղմուկի մեջ առանձնապես չի լսվում մեր ազատասեր գործիչների ձայնը: Ո՛չ փողոց են նետվում, ո՛չ կուրծք ծեծում, ո՛չ էլ, մանավանդ, մոխիր լցնում գլուխներին: Իսկ եթե նրանք չեն պայքարում, ապա էլ ո՞վ պետք է պաշտպանի այս ազատաշունչ օրինագիծը, որպեսզի այն օրենք դառնա, պարտադիր նորմ մեր եվրոպականացվող նիստուկացում: Մենք հասկանում ենք, որ դժվար է հայ հասարակության մեջ այս ականը ներդնելը, բայց մյուս կողմից էլ մենք բազմաթիվ արեւմտամետ գործիչներ ունենք, որոնք մի ամբողջ կյանք այդ նույն հասարակությանը եվրոպական արժեքներ են քարոզել ու համոզել, որ հայը պետք է վերջապես իջնի լեռներից ու ապրի ինչպես առաջադեմ մարդկությունը: «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծը, մինչդեռ, առաջին ծիծեռնակներից է միայն, այսպես ասած` փորձաքար, որպեսզի նաեւ Եվրոպան հասկանա, թե առեւտրի ոլորտից բացի, մյուս ոլորտներում, դիցուք` բարոյականության, մենք որքանով ենք պատրաստ իրեն ինտեգրվելու: Եվ պատկերացրեք` այս վճռական պահին մեր տարատեսակ ազատականները, գրանտակեր ՀԿ-ները, «կոտոշներ եւ սմբակներ» մթերող արեւմտյան գրասենյակները համարյա լռում են: Իսկ ի՞նչ են անելու նրանք, երբ հերթը հասնի Հայոց բանակում սեռական փոքրամասնությունների ծառայել-չծառայելու օրինագծին, երբ Եվրոպայից ասեն, որ ժամանակն է միասեռ ամուսնությունների գրանցումը թույլատրել: Ի վերջո, այսպիսի բաներով է ժամանակակից Եվրոպան մեզ ասոցացնում իր հետ եւ ոչ թե Բալզակի եւ Գյոթեի, Դյումայի եւ Շեքսպիրի, Բախի եւ Մոցարտի անմահ ստեղծագործությունների մեր իմացությամբ: Եթե այն, ինչ ժամանակակից Եվրոպան եւ Արեւմուտքը փորձում են ներմուծել Հայաստան, իրոք լավ բան է, ապա ինչո՞ւ են մեզ փող տալիս դրա համար: Ինչ է, մեզ առնո՞ւմ են: Կա՞ այսօր Հայաստանում մի մայր, որ իր երեխայի փափուկ տեղերի վրա մատնահետք թողած չլինի, կա՞ մի հայր, որ խոսքով, հայացքով եւ հայրական ապտակով սնած չլինի իր որդուն: Հետեւաբար, ինչի՞ համար է մեր կռիվը: Մի՞թե միայն փողի եւ վիզայի»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am