«Մեծ բնակարան ենք ուզում գնել». վիզաների վարչության պետը` հայտարարագրած դոլարների, տների մասին

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը երկու բնակարան եւ TOYOTA CAMRY 2.4 մակնիշի ավտոմեքենա է հայտարարագրել: Նրա դրամական միջոցները կազմել են 30 հազար դոլար և 850 հազար դրամ: Բիչախչյանը հայտարարագրել է նաեւ 3 մլն աշխատավարձը: Երեկ Ազգային ժողով ժամանած Բիչախչյանից ՀԺ-ն հետաքրքրվեց, թե որտեղից է նա ձեռք բերել նման ֆինանսական կարողություն` լինելով ընդամենը ոստիկանության վարչության պետ: – Պարոն Բիչախչյան, 30 հազար ԱՄՆ դոլար եւ երկու բնակարան եք հայտարարագրել: Ոստիկանությունում աշխատելո՞վ եք վաստակել, թեեւ Ձեր տարեկան աշխատավարձը շատ քիչ է` ըստ հայտարարագրի: – Լրագրողները, չգիտես ինչո,ւ ընկել են մարդկանց տարեկան հայտարարագրերի հետեւից, իհարկե դա իրենց իրավունք է: Այդ գումարը գոյացել է իմ ծնողների կուտակած միջոցների հաշվին եւ հայտարարագրել եմ նշված գումարը: Լավ չի՞, որ եղածը չենք թաքցնում: Իմ ծնողները տարիներ շարունակ աշխատել են արտերկրում, եւ կուտակել ենք այդ գումարը: – Հայտարարագրում երկու բնակարան կար: Երեւանու՞մ են: – Բնակվում եմ երկու սենյականոց բնակարանում, եւ պետք է վաճառեմ այդ բնակարանն ավելի մեծը գնելու համար: Իսկ ինչ մնում է, որ ամպագոռգոռ ներկայացնում են, թե ունեմ երկու բնակարան, ապա ասեմ, որ մեկը դեռեւս խորհրդային տարիներին` 1985 թվականին ստացած ժառանգություն է Արթիկ քաղաքում: Դա իմ հայրական օջախն է եւ ես համասեփականատեր եմ: Մյուս բնակարանը գնել եմ 2006 թվականին`Երեւանում, բայց կրկին ծնողներիս օգնությամբ: Այդ ժամանակ ես ավագ տեսուչ էի: – Իսկ հիմա ցանկանում եք ավելի մեծ բնակարան գնե՞լ: – Ունենք ծնողներիս թողած գումարը, եւ վաճառելով այս բնակարանը, գումարը միացնենք իրար` մեծ բնակարան գնելու համար: Մեծ ընտանիք ենք: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am