Հիշեցնում եմ ձեզ Ադրբեջանում մամուլի ծանր դրության մասին. Սայմոն

Մամուլի միջազգային կոմիտեի ղեկավար Ջոել Սայմոնը Եվրամիության փոխնախագահ, արտաքին գործերով եւ անվտանգության քաղաքականության գծով ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին Ադրբեջան կատարելիք այցի նախօրեին հղած նամակում խնդրել է Բաքվում բարձրացնել մամուլի ազատության հարցը:

«Թուրան» լրատվական գործակալության հաղորդմամբ` նամակում Սայմոնը անհանգստություն է հայտնել Ադրբեջանում ազատ մամուլի ծանր դրությամբ:

«Հիշեցնում եմ ձեզ Ադրբեջանում մամուլի ծանր դրության մասին եւ խնդրում այդ հարցը առաջնային դարձնել Բաքվում ձեր բանակցություններում», -գրել է Սայմոնը: Հետո նա հիշեցրել է Ադրբեջանում ձերբակալությունների, հետապնդումների եւ ԶԼՄ-ների ու լրագրողների վրա ճնշումների փաստերը, որոնք աննախադեպ բնույթ են ստացել վերջին երկու տարում: Ադրբեջանում արգելվել է BBC, «Ազատություն» ռադիոկայանների տեղական հաճախականություններով հեռարձակումը: Փակվել են եւ գործունեությունները դադարեցրել մի քանի տեղական ԶԼՄ-ներ, ինչպիսիք են Obyektiv TV-ն, Mediaforum-ը եւ ուրիշներ: 2014 թվականի դեկտեմբերին լրագրողներին անվտանգության սպառնալիքների պատճառով փակվել է Meydan TV օնլայն ռեսուրսի գրասենյակը Բաքվում: Մի քանի լրագրողներ կեղծ մեղադրանքներով ձերբակալվել են: Ներկայում Ադրբեջանում նվազագույնը 8 լրագրողներ, այդ թվում «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից Խադիջա Իսմայիլովան գտնվում են բանտում: Չնայած բազմաթիվ դատավարական խախտումներին եւ ապացույցների բացակայությանը, դատարանները հրաժարվում են բավարարել լրագրողների վճռաբեկ բողոքները: Անցյալ տարվա դեկտեմբերին Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյուրբերն Յագլանդը հայտարարել է, որ իր գերատեսչությունը Ադրբեջանում մարդու հիմնարար իրավունքների խախտումների հետ կապված պաշտոնական հետաքննություն է սկսել:  

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Դավիթ Մինասյանը կալանավորվել է քաղաքական հրահանգով․ Արման Թաթոյան Պետք է անվանակոչել և ամոթանք տալ ոչ միայն բռնապետներին, այլև իրենց սպասարկողներին․ Աշոտյան Եթե իշխանությունը գնա նման գործարքի, ապա կարող է հարուցել «արաբական փողոցի» վտանգավոր հուզումներ Դուշեթիում սողանք է տեղի ունեցել Թեհրանը վերջնագրեր չի ընդունում և պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի ՆԱՏՕ-ն չպետք է ներգրավվի Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը․ Ֆրանսիայի ՊՆ Էրդողանը մեղադրել է Իսրայելին Իրանի շուրջ ճգնաժամը բորբոքելու մեջ Ողբերգական դեպք․ տղամարդը ավտոմեքենան վարելիս կորցրել է ինքնազգացողությունը և բախվել պատնեշին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանրահավաք կանցկացնի․ մանրամասներ Սուրբ Հարության տոնի առթիվ Անթիլիասի Մայրավանքում Հայրապետական Սուրբ Պատարագ կմատուցվի ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը դատապարտում է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանավորումը Մինչ նիկոլները կհայտարարեն, թե ինչպես «իրենց հզորը ծնկի բերեց Պուտինին». Մետաքսե Հակոբյան Վազգենը լավ է, ամուր և առողջ, ջերմ ողջույններն եմ փոխանցում․ փաստաբան 18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին Մոսկվան պատրաստ է լինել միջնորդ․ Լավրով Արգելվելու է 18-ամյա Դավիթին այցելել, այդ թվում պատգամավորներին ու ուշադրություն՝ անգամ ծնողներին․ Գեղամ Մանուկյան Ներկայացել է փաստաբան ու կնոջից վերցրել կես մլն դրամ Կրեմլը Դոնբասից ուկրաինական ուժերի դուրսբերման որոշում է սպասում արդեն այսօր. Պեսկով ՀՀԿ որոշում է կայացրել Իրանը հերքել է Իսլամական Հանրապետության կողմից հրադադար խնդրելու մասին Թրամփի հայտարարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am