Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել առաջարկությամբ,ըստ որի Եվրամիության երկրները համաձայնել են դադարեցնել մինչեւ 2020 թվականը Թուրքիային 4,45 մլրդ եվրոյի հատկացումը, որը նախատեսված էր եվրոպական երկրների միավորմանը նրա անդամակցությանն աջակցելու համար:
«Մենք դիմել ենք Եվրահանձնաժողովին՝ առաջարկելով հանձնարարականներ մշակել փոփոխություններ կատարելու եւ անդամակցությանը նպատակամղված օգնության կրճատման վերաբերյալ»,- լրագրողներին հայտարարել է Մերկելը:
Այդ առաջարկությունը հիմնվում է Մերկելի այն մեղադրանքների վրա, որ Թուրքիայում խախտվում են մարդու իրավունքները, ինչը չի համապատասխանում Եվրամիությանն անդամակցության չափանիշներին:
Ի աջակցություն ֆինանսավորման դադարեցման հանդես է եկել Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը, ով լրագրողներին հայտնել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները «դե ֆակտո սառեցված են» եւ նրա անդամակցության համար նախատեսված միջոցները պետք է վերաբաշխվեն այլ կարիքների համար: Գերմանիայի կանցլերն, այդուհանդերձ, հայտնել է, որ Թուրքիայի հետ բանակցությունների անհապաղ դադարեցման հարցում «մեծամասնություն չկա»:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը