Էն ականջ կտրողից ի՞նչ կա․ Բագրատ Սրբազանը դատախազության մոտ «թաղեց» իրավապահների աշխատանքը (video)
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժումը մոտեցավ Գլխավոր դատախազության շենքին։ Դատախազության շենքը ևս շրջափակված է ոստիկանական ուժերով։
«Գրեք ոչ թե ՀՀ գլխավոր դատախազություն, այլ ՔՊ-ի գլխավոր դատախազություն կամ ծառայություն»,-հայտարարեց Սրբազանը՝ նշելով, որ շարժման մասնակիցներին ինչ ասես՝ ասել են՝ գործակալներ և այլ անվանումներ բնութագրելով։ Եվ անկախ նրանից, որ հրապարակային հաղորդում են տվել, դատախազությունը որևէ գործ չի հարուցել։
