Արմավիրում կնոջը դիմահար հրազենով սպանած ամուսնու գործը ուղարկվել է դատարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Բախշի Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կնոջը՝ Սյուզաննա Գալստյանին ամուսնական անհավատարմության մեջ կասկածելով` խանդի հողի վրա ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, գնացել է Արմավիր քաղաք և ապրիլի 17-ին աննկատ հետապնդել է նրան: Այդ ընթացքում ապօրինաբար իր մոտ պահվող հրացանից մեկ անգամ կրակել է Ս. Գալստյանի ծոծրակին` որի հետևանքով Գալստյանը տեղում մահացել է (սպանություն, որը պատժվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով): Բացի դա, 2016թ. նախնական համաձայնության գալով Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ Այգևարդ Հարությունյանի հետ, Բախշի Մարտիրոսյանը գնացել է Դդմաշեն գյուղ և տեղի տներից մեկից գաղտնի հափշտակել է 1500 ԱՄՆ դոլար և շուրջ 8000 ԱՄՆ դոլարին համարժեք 30 կտոր ոսկյա զարդեր` Վ. Սարգսյանին պատճառելով առանձնապես խոշոր չափերի` 4,5 մլն վնաս (պատժվում է ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով)։ Այգևարդ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 38-177 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը-ը, ապրիլի 17-ին, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ էր տեղափոխվել 37-ամյա Բախշի Մարտիրոսյանը։ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գևորգ Մանուկյանը միջնորդություն էր ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Բ. Մարտիրոսյանի նկատմամբ, ով կասկածվում էր ապրիլի 12-ին Արմավիր քաղաքում՝ Հանրապետության փողոցում, իր նախկին կնոջը՝ 39-ամյա Սյուզաննա Գալստյանին ապօրինի պահվող հրազենով սպանելու մեջ։ Դատավոր Արթուր Ադամյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել էր ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը և Բ. Մարտիրոսյանը վերցվել էր երկամսյա կալանքի։ Նրան պետք է տեղափոխեին «Արմավիր» ՔԿՀ, բայց քանի որ պարզվել էր, որ կասկածյալ մարդասպանը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, նրան տեղափոխեցին Նուբարաշենի բանտ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am