Կարեն Կարապետյանի սուրը Տարոն Մարգարյանի գլխին

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում անդրադարձել է երեւանյան խցանումներին՝ դրանք վերացնելու համար քայլեր ձեռնարկելու հանձնարարական տալով կապի ու տրանսպորտի նախարարին, քաղաքաշինության կոմիտեին եւ ամենահետաքրքրականը՝ Երեւանի քաղաքապետին ու ոստիկանությանը: Ոստիկանության հետ Կարեն Կարապետյանի, այսպես ասած, առանձնահատուկ դիմակայության առայժմ փափուկ դրսեւորումները դրսեւորվում են վաղուց, եւ այստեղ իհարկե գործ ունենք արդեն ավանդական թիրախավորման հետ: Այլ հարց է Երեւանի քաղաքապետը, որը փաստորեն ստանում է մի հանձնարարական, որի արդյունավետ կատարումը ուղղակի դժվար է պատկերացնել՝ հաշվի առնելով Երեւանի փողոցային ենթակառուցվածքների աճի բացակայությունը ու դրան հակառակ՝ ավտոմեքենաների քանակի շեշտակի աճը: Այսպիսով, առաջին հայացքից սովորական, ընթացակարգային դարձած հանձնարարության տեսքով Կարապետյանը ըստ էության մի սուր է կախում Տարոն Մարգարյանի գլխին: Ընդ որում, այստեղ խնդիրը միայն այն չէ, որ Կարապետյանը կարող է ցանկացած պահի հիշեցնել հանձնարարականը եւ ըստ այդմ անհարմար վիճակի մեջ դնել Մարգարյանին: Բանն այն է, որ Երեւանի խցանումների վերաբերյալ ըստ էության անկատարելի հանձնարարականով Կարեն Կարապետյանը Մարգարյանի դեմ, այսպես ասած, թեմատիկ զենք է տալիս Երեւանի ավագանու ընդդիմությանը: Այդ քայլով Կարապետյանը փորձում է դիրքային առավելության հասնել Մարգարյանի նկատմամբ՝ հատկապես նկատելով, որ Մարգարյանի դիրքերը բավական թույլ են նաեւ Սերժ Սարգսյանի մոտ, եւ Սարգսյանը Երեւանի քաղաքապետի, այսպես ասած, դիրքերը աստիճանաբար հակակշռում է իր ֆավորիտ Միհրան Պողոսյանի դիրքերով: Կարեն Կարապետյանը փորձում է օգտվել այդ իրադրությունից եւ կա՛մ ինքն էլ դիրքային առավելության հասնել Մարգարյանի նկատմամբ, որն այս տարիներին դարձել է իշխանության որոշակի բեւեռ իր, այսպես ասած, ենթակառուցվածքներով, կա՛մ Մարգարյանին ստիպել դառնալ իր, այսպես ասած, բեւեռային ենթակառուցվածքը: Տվյալ պարագայում խնդիրը լոկ այն չէ, որ Կարապետյանը ձգտում է վարչապետության համար Սերժ Սարգսյանի հետ պայքարում ստանալ հնարավորինս մեծ տարածություն իշխող համակարգում: Եթե անգամ Կարապետյանի համար չկա այդպիսի պայքար, եւ նա կա՛մ հաստատ կմնա վարչապետ, կա՛մ հաստատ չի մնա այդ պաշտոնին, իշխանության հիերարխիայում նա կմնա թերեւս մեծ հավանականությամբ բոլոր դեպքերում, եւ ըստ այդմ՝ նրա համար ներիշխանական տարբեր թեւերը այսպես թե այնպես մրցակիցներ են առնվազն 2022 -ի համար պայքարում, եթե ոչ՝ Սերժ Սարգսյանի դեմ, ապա նրա հավանությունը ստանալու պայքարում: Այդ իմաստով Կարապետյանը, այսպես ասած, օղակ է գցում Տարոն Մարգարյանի՝ այդ թեւերից մեկի վզին եւ թերեւս կսեղմի ժամանակի ընթացքում, այն էլ հնարավոր է՝ քաղաքային ավագանու ընդդիմության կամա թե ակամա աջակցությամբ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am