Բացահայտ հանդես գալ Սաուդյան Արաբիայի դեմ.Իրանի պահանջը ՀԱՄԱՍ-ից
Իրանի ղեկավարությունը պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպությունից պահանջում է Թեհրանին աջակցել Էր-Ռիյադի հետ հակամարտությունում՝ կանոնավոր ֆինանսական օգնության վերսկսման դիմաց։ Newsru.co.il-ի փոխանցմամբ՝ Իրանի ղեկավարությունն ակտիվորեն մոբիլիզացնում է իր կողմնակիցներին Իրաքում, Լիբանանում, Սիրիայում և մյուս երկրներում, ինչը տեղի է ունենում Պարսից ծոցում դիվանագիտական սուր կոնֆլիկտի ֆոնին։ Լոնդոնում արաբերենով հրատարակվող «Աշ Շարք ալ Աաուստատ» թերթը հայտնել է, որ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ոչ վաղ անցյալում Թեհրանում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Խալիդ Կադումիին և նրան ներկայացրել իրանական պահանջները։ Իրանը մասնավորապես ՀԱՄԱՍ-ից ակնկալում է պաշտոնական հայտարարություն այն մասին, որ այդ խմբավորումը հանդես է գալիս Իրանի կողմից՝ ընդդեմ Սաուդյան Սրաբիայի։ Իրանի ԱԳՆ-ն ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի առաջնորդ Հալիդ Մաշալին հրավիրել է պաշտոնական այցով ժամանել Թեհրան։
