ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հավանության արժանացավ ՀՀ կառավարության՝ 2011 թվականի ապրիլի 28-ի N 489-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը։
Ըստ այդմ՝ տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալու, առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն տալու մասին որոշումները մեկամսյա ժամկետի փոխարեն՝ կտրամադրվեն տասնօրյա ժամկետում:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն իր խոսքում նշեց. «Միանգամից պատասխանեմ՝ ինչու 10 օր, և ոչ՝ մեկ շաբաթ կամ 20 օր… որովհետև մենք վերցրել ենք տրամաբանության մինիմումով։ Փոփոխությունները պահանջում են տրանսպորտային միջոցների զննություն, կառուցվածքային փոփոխությունների ուսումնասիրություն, շատ հաճախ՝ հարցումներ ֆիրմաներին, գործարաններին, փորձագետներին, և 10 օր, որպեսզի Ոստիկանության կատարողական կարգապահությունն էլ չընկնի դրա մեջ: Նախագիծը մշակվել է վարչապետի կողմից տրված հանձնարարականի հիման վրա և նպատակ ունի պարզեցնելու պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների ոլորտում վարչարարությունը քաղաքացիների համար՝ ստեղծելով ավելի բարենպաստ պայմաններ»։
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը