Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին , ով արդեն 38 օր է Զվարթնոց օդանավակայանում գտնվում է հացադուլի մեջ, տեղափոխել են բանտախուց հիշեցնող մի սենյակ: hayeli.am-ի հետ զրույցում Լեո Նիկոլյանն ասաց, որ իր նկատմամբ այս օրերին օդանավակայանում մի քանի անգամ հարձակումներ են եղել. «Օդանավակայանի սրահում ես մի քանի անգամ հարձակման եմ ենթարկվել։ Ես վստահ եմ՝ սա կոնկրետ պատվեր է իմ անձի դեմ։ Հիմա ինձ օդանավակայանում տեղափոխել են ճաղավանդակներով մի սենյակ, որտեղ ընդամենը մեկ պատուհան կա։ Սա նման է ավելի շուտ վանդակի։ Պատճառաբանում են, թե իմ անվտանգության համար են ինձ տեղափոխել։ Սենյակը ԱԱԾ-ի ներկայացուցիչների հսկողության տակ է։ Ուզում եմ դիմել ՄԻՊ Անահիտ Մանասյանին՝ ես անասուն չեմ, ես ի վերջո մարդ եմ, ում սիրտը կարող է ամեն պահի կանգնել, քանի որ շատ վատ վիճակում է արդեն։ Տիկին Մանասյան, եթե դուք ձեր պարտականությանը չեք տիրապետում, լավ է հավաքարար կամ մատուցող աշխատեք»,-եզրափակեց խոսքը Նիկոլյանը։
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը