Սամվել Ալեքսանյանի ընկերությունները հայտնվել են դատարանում

Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին եւ նրա ընտանիքին պատկանող ընկերությունները կրկին հայտնվել են դատարանում: Armtimes.com-ը դատական տեղեկատվական համակարգից տեղկանում է, որ «Նեմիրոֆ Ինթելեքթյուըլ Փրոփըրթի Իսթեբլիշմնթ» ընկերությունը 2017 թվականի սեպտեմբերի 5-ին դիմել է Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ապրանքային նշանի օգտագործումն արգելելու եւ կեղծ արտադրանքը շրջանառությունից հանելու պահանջով: Պատասխանող կողմերը «Ալեքս հոլդինգ» եւ «Ա եւ Գ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններն են: Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը, ծանոթանալով «Նեմիրոֆ Ինթելեքթյուըլ Փրոփրթի Իսթեբլիշմենթ» ընկերություն հայցադիմումին ընդդեմ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի, «Ա եւ Գ» ՍՊԸ-ի` ապրանքային նշանի օգտագործումն արգելելու եւ կեղծ արտադրանքը շրջանառությունից հանելու պահանջների մասին, որոշել է հայցադիմումն ընդունել վարույթ եւ գործի քննությունը նշանակել 2017 թվականի հոկտեմբերի 26-ին: «Նեմիրոֆ» ընկերության ներկայացուցիչը դատարանին միջնորդել է հայցի ապահովում կիրառել, որը մասնակի է բավարարվել: «Ալեքս Հոլդինգ» եւ «Ա եւ Գ» ՍՊԸ-ների որոշակի գործողություններն արգելվել են: «Նեմիրոֆ» ընկերությանը սեպտեմբերի 8-ին նույն դատարանից պահանջել է պարտավորեցնել «Ալեքս Հոլդինգ», «Ալեքս գրիգ» եւ «Ա եւ Գ» ՍՊԸ-ներին ապրանքային նշանի ապօրինի օգտագործման հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցում տրամադրել: Այս հայցը նույնպես ընդունվել է վարույթ եւ քննում է նույն դատավորը: Գործով դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 31-ին: Նշենք, որ «Նեմիրոֆ» ընկերությունը հայտնի է օղու արտադրատեսակով, որոնք վաճառվում են նաեւ Հայաստանում: Հիշեցնենք, որ Սամվել Ալեքսանյանի ընկերությունները հաճախ են հայտնվում դատարաններում, որտեղ պահանջվում է վերացնել օղի արտադրող այս կամ այն ընկերության արտադրանքի կրկնօրինակում: Տարիներ առաջ «Ալեքս Գրիգ»-ը հայտնվել էր Ուկրաինայի կառավարության ուշադրության կենտրոնում՝ օղու ապրանքանիշները կեղծելու առթիվ, որը հարուցել էր դեսպանի եւ Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչների բացահայտ դժգոհությունը: ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը «Ալեքս Գրիգ» ընկերության վարքագիծը որակել էր որպես անբարեխիղճ մրցակցություն եւ տուգանել 1.5 մլն դրամով: «Ալեքս Գրիգ»-ին հանձնարարվել էր 10-օրյա ժամկետում դադարեցնել օղու արտադրությունը, որը, սակայն չէր արվել:

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am