Հոգևորականների վերին դասը պետք է լրացնի եկամուտների և ունեցվածքի հայտարարագիր. Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Հայ Առաքելական եկեղեցու բարեփոխումների իր տեսլականն: Այն բաղկացած է 11 կետից: «Ինչպես և խոսք էի տվել ստորև հրապարակում եմ ՀԱՍԵ-ի բարեփոխման վերաբերյալ իմ պատկերացումները։ Դրանք հիմնականում ուղղված են հասարակական կարեւոր նշանակություն ունեցող կառույցի կացութաձեւային կամ տնտեսական կարգավիճակին, հանրային մեծ նշանակություն ունեցող այլ կառույցների, մասնավորապես պետության, հետ հարաբերությունններին։ Մտադիր չեմ անդրադառնալ ՀԱՍԵ-ի դավանաբանությանը։ Դա իմ գործը չէ։ Միայն նշեմ, որ ՀԱՍԵ-ի թերությունների և բարեփոխման մասին գրել են Մաղաքիա Օրմանյանը, Երվանդ Տեր-Մինասյանը, Նորայր Պողարյանը, Բաբկեն Կյուլեսերյանը և այլք։ Մինչեւ ՀԱՍԵ-ի տնտեսա-կազմակերպչական խնդիրներին անցնելը ուզում են նշել հետեւյալը։ Բազմիցս ականատես ենք եղել նրան, թե ինչպես է ՀԱՍԵ-ն այս կամ այն կրոնական հաստատությունն աղանդ բնութագրել՝ չնայած Սահմանադրությամբ երաշխավորված է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը։ Որպես կանոն, աղանդ ասելով մենք հասկանում ենք վարդապետություն, որը շեղվում է պաշտոնական դավանությունից եւ հակադրվում նրան։ Բայց բոլոր պաշտոնական դավանությունները, որպես կանոն, ինչ-որ ժամանակ հակադրվել են գործող կրոնին եւ աղանդ են եղել վերջինիս նկատմամբ։ Ուրեմն ի՞նչու պիտի ՀԱՍԵ-ից բացի այլ քրիստոնեական դավանություն աղանդ համարվի։ Կամ կարո՞ղ է արդյոք քրիստոնեությունը լինել ազգային։ Չ՞է որ դրա ստեղծման հիմնական պատմական առաքելությունը միասնական աստծուն անցնելն էր եւ դրանով իսկ Հռոմեական կայսրության անհրաժեշտությունը վերացնելը (Էդ.Գիբբոն)։ Նրա (քրիստոնեության) հիմնական առաքելությունը հենց ազգային աստվածներին փոխարինելն է եղել։ Ուրեմն ստեղծվում է քրիստոնեությունը, ապա այն շեղվում է իր հիմնական առաքելությունից՝ բաժանվելով արեւմտյան ու արեւելյան հատվածների, իսկ ապա նաեւ կաթոլիկների, բողոքականների ու ուղղափառների (արեւելյան հատված)։ Այստեղ ահա մենք ունենք նաև ազգային քրիստոնեություն՝ հանձինս ՀԱՍԵ-ի։ Սա դեռ քիչ է, ՀԱՍԵ-ն էլ բաժանված է 2 կաթողիկոսության։ Պետք չ՞է արդյոք մտածել, որ այս իրադարձությունների հետևում ոչ թե ինչ-որ պատմական անհրաժեշտություն պետք է փնտրել (օրինակ, ազգապահպանությունը), այլ մեր սուրբ հայրերի ընդհանուր կարգ ու կանոնին չենթարկվելու կամակորությունը։ Ի վերջո, պատմական շատ իրադարձություններ ցույց են տվել և Արևմուտքի, և Արեւելքի անտարբերությունը ՀԱՍԵ-ի հավատացյալների հանդեպ։ Հիմա կյանքն առաջ է գնում։ Այստեղ ահա առաջ ենք քաշում ՀԱՍԵ-ի բարեփոխման առաջին հիմնական թեզը՝ այն բոլոր առումներով պետք է մոտենա, ներդաշնակվի քրիստոնեական եկեղեցիներին։ ՀԱՍԵ-ն պետք է մոտենա մարդուն։ Աստծու հետ հաղորդակցվելու համար քաղաքացին պարտավոր չէ անպայման գնալ եկեղեցի և շփվել ՀԱՍԵ-ի սպասավորների հետ։ Ոչ-ոք քաղաքացուն չպետք է կշտամբի դրամ չունենալու համար, մոմ վառելու համար փող չպահանջի։ ՀԱՍԵ-ի սպասավորներն իրենք են պարտավոր քաղաքացուն ընդառաջ գնալ։ Երկրորդ, ՀԱՍԵ-ն պետք է փոխի լեզուն, պատարագները, աղոթքները դարձնի արդի հայերեն (արմեներեն), դրանք պետք է լինեն ժամանակակից երաժշտական ռիթմիկ մատուցմամբ։ Երրորդ, պետք ապահովել կանանց հավասար դերը ՀԱՍԵ-ի սպասավորների ցանկում։ Չորրորդ, ՀԱՍԵ-ն, մյուս քրիստոնեական եկեղեցիներն ու կրոնական կազմակերպություններն ամեն տարվա սկզբին պետք է հրապարակեն իրենց գործունեության հաշվետվությունը։ Հինգերորդ, յուրաքանչյուր տարվա սկսզբին ՀԱՍԵ-ն, մյուս քրիստոնեական եկեղեցիներն ու կրոնական կազմակերպությունները պետք է հրապարակեն նախորդ տարվա ֆինանսական հաշվատվությունն ու հաշվեկշիռը։ Չի կարող հայ ժողովրդի հոգեւոր հոր կարգավիճակին հավակնող այնպիսի կառույցը, ինչպիսին ՀԱՍԵ-ն է, 100%-ով գտնվել ստվերում։ ՀԱՍԵ-ի տնտեսական շրջանառությունը կազմում է ՀՆԱ 3.5%-ը կամ ՀՀ ստվերային տնտեսության 8%-ը։ Վեցերորդ, ՀԱՍԵ-ի, ինչպես նաև մյուս քրիստոնեական եկեղեցիների ու կրոնական կազմակերպությունների գործունեությունը, նրանց ունեցվածքը պետք է հարկվեն։ Բացառություններ չպետք է լինեն՝ բացի մոմերի վաճառքից ստացվող եկամուտները։ Յոթերորդ, իրենց բոլոր ծառայությունների դիմաց ստացվող վճարումների համար ՀԱՍԵ-ն, մյուս քրիստոնեական եկեղեցիներն ու կրոնական կազմակերպությունները պետք է տրամադրեն ՀԴՄ։ Ութերորդ, ՀԱՍԵ-ի, մյուս քրիստոնեական եկեղեցիների ու կրոնական կազմակերպությունների բոլոր սպասավորները պետք է եկամտահարկ վճարեն թափանցիկ ու պարզ մեխանիզմներով։ Հոգեւորական դասի վերին մասն ամեն տարի պետք է լրացնի եկամուտների և ունեցվածքի հայտարարագիր։ Իններորդ, ՀԱՍԵ-ի, ինչպես նաեւ մյուս քրիստոնեական եկեղեցիների ու կրոնական կազմակերպությունների գործունեության արդյունքում ստացված եկամուտների անբավարարության դեպքում նրանք ՀՀ պետական բյուջեից դոտացիա պետք է ստանան»,- գրված է Բագրատյանի հաղորդագրության մեջ: Տասներորդ, պետք է դադարեցնել ՀԱՍԵ-ին պետության կողմից հողեր և այլ անշարժ գույք ու ունեցվածք տրամադրելու պրակտիկան։ Այդ ամենը ՀԱՍԵ-ն և մյուս կրոնական կազմակերպությունները պետք է ձեռք բերեն շուկայում՝ վճարելով համապատասխան գին։ Տասնմեկերորդ, այս կամ այն գործարարի և/կամ օլիգարխի կողմից նվիրատվությունները եկեղեցիների, հողերի եւ այլ անշարժ գույքի տեսքով ՀԱՍԵ-ին, մյուս քրիստոնեական եկեղեցիներին ու կրոնական կազմակերպություններին պետք է/կարելի է ձևակերպել միայն այն բանից հետո, երբ Կառավարությունն ու Կենտրոնական Բանկը համապատասխան փաստաթղթեր կտրամադրեն առ այն, որ պետական բյուջե չմուծված հարկերի կամ էլ փողերի լվացման հետ կապված խնդիրներ չկան։

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Սարսափում են «Գյումրի 2-ից»․ «Հրապարակ» Ուժայինների հերթը՝ խորհրդարանում. ովքեր կգնան ԱԺ. «Ժողովուրդ» Կոռուպցիայի մեջ մեղադրվող տնօրենի հետ նախարարն ու մարզպետը ԿՏ են բացել. «Ժողովուրդ» Փոխնախարար Նանուշյանի ձախողած ծրագիրը բունտ է առաջացրել. «Ժողովուրդ» ՔՊ-ում կրքերը չեն հանդարտվում, Փաշինյանի հետ քննարկում են ուզում. «Հրապարակ» Բեռնատարները կանգնած են սահմանին, իսկ իշխանությունը Ֆեյսբուքում գլուխ է գովում. «Փաստ» Մի «գյուղ», հազար ստատուս, զրո պատասխան իրական հարցերին. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի նախագահը Նիկոլ Փաշինյանի իրավասությունների վերաբերյալ. «Փաստ» Արամ Սարգսյանը դրսում հակառուս է, ներսում՝ ռուսամետ. «Հրապարակ» Գերակա շահ կճանաչվի ևս 5 գույքի նկատմամբ. նախագիծ. «Փաստ» Կալանավոր է մահացել. «ԱրմԼուր» Ռուբինյանին խորհուրդ եմ տալիս չփորձել սպառնալիքի լեզվով խոսել Տեր Օշինի հետ․ փաստաբան Վրաերթի ենթարկված 20-ամյա տղայի կյանքը չի հաջողվել փրկել Մի՛ համարձակվեք Արցախի անունով խոսել, եթե այդ անունը ձեզ համար ռեսուրս է․ Հակոբյան Ադրբեջանն ու Իրանն ավարտել են Արաքս գետի վրայով անցնող Աղբանդ-Քելալե կամուրջի կառուցումը «Խաղաղության» տակ աշխարհաքաղաքական ռումբ է դրված․ Լևոն Զուրաբյան ԱՄՆ դեսպանատունը Բեյրութից տարհանել է տասնյակ աշխատակիցների Ռուբինյանն ինչու՞ է Սաղմոսավանք գնացել Հարված` համակարգից. ինչու՞ է ինքնասպանություն գործել Սյունիքի նախկին դատախազը Պայմանագրային զիծառայողի ծեծի դեպքով կա 2 մեղադրյալ. նրանցից մեկը կալանավորված է Իրանի հարձակման դեպքում Իսրայելը կպատասխանի «անհավանական» ուժով. Նեթանյահու ՀԿԿ-ում գործողություններ են Կոնջորյանի կողմից՝ շուկայականից էժան առանձնատուն ձեռք բերելու վերաբերյալ Այսրկովկասյան թյուրքերը օսմանյան զորքերի հետ միասին ավերեցին պատմական Աղվանքի Բլեղշեն գյուղը Վրաստանի ֆինանսների նախարարությունը պարզաբանել է հայկական բեռնատարների հետ կապված իրավիճակը. Sputnik 55-ամյա կին է կալանավորվել համացանցում Փաշինյանի հասցեին արված գրառման համար․ «Ազատություն»
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am