Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր վերսկսվեց Սասնա ծռերի գործով դատական նիստը։ Գործի անջատված մասով դատավոր Արտուշ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ պաշտպաններից մի քանիսը մինչ այս պահը չեն ներկայացել դատական նիստին, ինչպես նաև վատացել է Սասանա ծռերին օժանդակելու մեջ մեղադրվող Խաչատուր Գիչյանի ինքնազգացողությունը. նրա համար շտապ օգնություն է հրավիրվել դատարան։ Խաչատուր Գիչյանը մեղադրվում է Սասնա ծռերին բեռնատար տրամադրելու մեջ։
15 րոպե ընդմիջումից հետո դատարանը հայտարարեց, որ Խաչատուր Գիչյանին սրտի ստենդավորում է կատարվել, սակայն նա երկար ժամանակ անհրաժեշտ դեղորայք չի ստացել, եւ առողջական վիճակը վատացել է: Խաչատուր Գիչյանն ունի արյան բարձր ճնշում եւ անհրաժեշտ է նրան տեղափոխել հիվանդանոց, հնարավոր է, որ նրան վիրահատեն:
Հաշվի առնելով այն, որ ամբաստանյալ Խաչատուր Գիչյանը չի կարող մասնակցել նիստին, դատարանը որոշում կայացրեց նիստը հետաձգելու,որը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը