Բռնությամբ ինքնախոստովանական ցուցմունք են կորզել/տեսանյութ/

Տ. Գրիգորյանն ու Զ. Նասլյանը գողություն կատարելու մեղադրանքով ձերբակալվել, ապա կալանավորվել են այս տարվա հուլիսին և պահվում են Վանաձոր ՔԿՀ-ում: Մեղադրանքի հիմքում նրանց ինքնախոստովանական ցուցմունքներն են, որոնք հետո մեղադրյալները հերքել են:Ավելի ուշ՝ 2017 թ. հուլիսի 31-ին, քրեական գործում որպես պաշտպան ներգրավվել է փաստաբան Կարինե Գասպարյանը, երբ Զ. Նասլյանն ու Տ. Գրիգորյանը իրենց պաշտպանությունն իրականացնելու հարցով դիմել են նրան և հայտնել, որ ինքնախոստովանական ցուցմունքները տվել են Սպիտակի ոստիկանության աշխատակիցների ճնշման ներքո: Մեղադրյալների փոխանցմամբ՝ ոստիկանությունում իրենց նկատմամբ գործադրվել է ֆիզիկական բռնություն և հոգեբանական ճնշում:Մինչ այդ՝ բերման է ենթարկվել և ոստիկանության բաժնում 2 օր՝ համապատասխանաբար 4 ժամ և 3 ժամ պահվել է Զ. Նասլյանի եղբայրը, որպեսզի Զ. Նասլյանը ներկայանա ոստիկանություն: Երկրորդ օրը Զ. Նասլյանի եղբորը բաց են թողել նրա և Տ. Գրիգորյանի՝ ոստիկանություն ներկայանալուց հետո միայն: Ավելին՝ չնայած նրան, որ նրանք ոստիկանություն կամովին են ներկայացել, ոստիկանությունում կազմվել է բերման ենթարկելու մասին արձանագրություն, իսկ ձերբակալման մասին որոշում կայացրել են նրանց անօրինական ձևով ոստիկանությունում ավելի քան 8 ժամ պահելուց հետո միայն:Պաշտպան Կ. Գասպարյանը նշում է, որ իր պաշտպանյալների մեղքը հիմնավորող որևէ ապացույց քրեական գործում չկա, և մեղադրանքն առաջադրվել է ենթադրությունների հիման վրա: Այդ հիմքով Տ. Գրիգորյանի և Զ. Նասլյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և նրանց ազատ արձակելու հարցով պաշտպանը մի քանի անգամ դիմել է ՀՀ Լոռու մարզի դատախազություն, սակայն մարզի դատախազությունից պնդել են, որ «մեղադրանքի կողմը նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները գնահատել է բավարար, ուստի քրեական գործն ուղարկվել է դատարան»:Մեղադրյալ Զ. Նասլյանը նաև բացարկ է հայտնել քննիչ Ա. Եղիազարյանին՝  սակայն բացարկը ևս մերժվել է: Ուշագրավ է Լոռու մարզի դատախազության դատախազ Ա. Մուքոյանի մեկնաբանությունը. «Եթե իրականում Զ. Նասլյանի նկատմամբ գործադրված լիներ ճնշում, կամ քննիչի կողմից հարկադրանք, ապա նա կաշկանդված չէր և այդ մասին դատարանում միջնորդության քննարկման ժամանակ կամ «Վանաձոր» ՔԿ հիմնարկում նրան տեղափոխելու և այնուհետև պահելու ընթացքում կարող էր ազատ և անկաշկանդ հայտնել ՔԿՀ-ի աշխատակիցներին»: ՀՔԱ, Վանաձորի գրասենյակ Մանրամասները՝ տեսանյութում http://hcav.am/events/19-10-2017-06/

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am