Ռուսական թալան-2

«Ժամանակ» թերթը գրում է. «Մենք նախօրեին անդրադարձել էինք «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում տիրող անօրինություններին։ Գրել էինք, թե ինչպես է ընկերության ղեկավարությունը մեխանիզմներ գտել յուրացնելու ՀՀ կառավարության կողմից ամեն տարի ՀԿԵ-ին տրվող վնասների փոխհատուցման գումարները։ ՀԿԵ-ն արհեստականորեն նվազեցնում է տոմսերի վաճառքի թիվը, միտումնավոր քիչ թիվ է ցույց տալիս, որպեսզի վնասի չափն ավելի մեծ լինի, իսկ վնասը, ինչպես արդեն նշեցինք, փոխհատուցում է ՀՀ կառավարությունը։ Նույն մեխանիզմներով էլ ընկերության ղեկավարությունը իրականացնում է գնումների գործընթացը։ Մեր տեղեկություններով՝ վերջերս իրավապահների ուշադրությունն են գրավել ընկերության գնումները։ Մասնավորապես, վերջերս մրցույթ է հայտարարվել Արմավիրից Մեծամորի ատոմակայանի ուղղությամբ երկաթգծի նորոգման համար։ Ատոմակայանի ուղղությամբ երկաթուղու գծերի նորոգման կարիք է առաջացել։ Ձեւական մրցույթ է հայտարարվել, եւ մրցույթը շահել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի գլխավոր ինժեների եղբոր ընկերությունը։ Արդյունքում ներքին խնդիրներ են առաջացել, աղմուկ է բարձրացել, որից հետո, մեր տեղեկություններով, խնդրով սկսել են զբաղվել իրավապահ մարմինները, եւ առջիկա օրերին հնարավոր է քրեական գործ հարուցվի։ Առհասարակ ՀԿԵ-ում գնումներ հասկացությունը, Գնումների մասին օրենքը չի գործում։ Տենդերներ առհասարակ չեն հայտարարվում, իսկ եթե անգամ հայտարարվում էլ են, ապա դրանք միայն ձեւական բնույթ են կրում։ Երկաթուղու գնումների համար կան մի քանի ընկերություններ, որոնք պատկանում են ղեկավար կազմին, եւ բոլոր տեսակի գնումները, մրցույթները շահում են հենց այդ ընկերությունները։ Այդ ընկերությունները հսկայական փողեր են աշխատում «շպալներ», երկաթգծի համար անհրաժեշտ մասեր ներկրելով։ Ընդ որում, երկաթգիծը պայմանագրով նախատեսված արտոնություն ունի ավելի մատչելի տեղափոխում իրականացնելու, բայց ընկերությունը այդ ճանապարհով չի գնում։ Փոխարենը մի երկու ընկերություն են հիմնել եւ հենց այդ ընկերությունների միջոցով էլ իրականացնում են ցանկացած տեսակի գնում, փոխադրում։ Նշենք, որ Հայաստանում «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի հետ կապված խնդիրները սկսեցին առաջանալ դեռեւս նախկին ղեկավար Վիկտոր Ռեբեցի պաշտոնավարման տարիներին։ Հետո Ռեբեցին մինչեւ պաշտոնի ավարտը տեղափոխեցին Ղրիմ, բայց նա Ղրիմից էլ է հեռացվել՝ «էտը տեբե նե Արմենիա»։ Հիշեցնենք, որ անցած տարի ՀԿԵ-ում իրականացված գնումներին անդրադարձել էր նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։ Ըստ Շաբոյանի՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը, որը մենաշնորհային դիրք է գրավում Հայաստանում երկաթուղային տրանսպորտի ոլորտում, չի պահպանում գնումների օրենսդրության պահանջները։ Ըստ ՏՄՊՊՀ նախագահի՝ ընկերությունն ինքն է որոշում, թե որ ընկերության հետ ինչպիսի պայմաններով ապրանքներ, ծառայություններ ձեռք բերի: «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եթե անգամ մրցույթներ են անցկացվում, շատ դեպքերում դրանք ձեւական բնույթ են կրում, արդյունքում ընկերությունը հաղթող է ճանաչում այնպիսի ընկերությունների, որոնք ավելի բարձր գին են ներկայացնում»,- հայտարարել էր Շաբոյանը՝ ավելացնելով, որ կոնցեսիոն համաձայնագրով նախատեսված է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ներդրումներ իրականացնի Հայաստանում, մինչդեռ ուսումնասիրությունները, ըստ նրա, ցույց են տալիս, որ շատ դեպքերում ներդրումների ծավալն ուռճացված է, ներդրումների մեջ ընկերությունը ներառում է նաեւ իր կողմից իրականացվող վարչական ծախսերը, որոնք ընթացիկ ծախսեր են, չեն կարող ներդրումներ համարվել: ՏՄՊՊՀ-ից ժամանակ էին տվել վերացնելու խախտումները, սակայն, ինչպես փաստում է մեր վերը շարադրված դեպքը, ոչինչ չի փոխվել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am