Ողջ Սիսիանը շոկի մեջ է. դատարանը նախկինում 5 անգամ դատված «մոլագար» ռեցեդևիստին դատարանից ազատ է արձակել

Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի պետ Արմեն Կավեյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված քննիչ Նարեկ Ստեփանյանը միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության (Գորիսի) դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Սիսիան քաղաքի Խանջյան փողոցի 1-ին շենքի բնակիչ՝ 37-ամյա Քրիստ Կարապետյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս համարվում է վտանգավոր հանցագործ, ճանաչված է որպես ռեցեդևիստ և կասկածվում է հոկտեմբերի 15-ին Սիսիան քաղաքում բռնաբարության փորձ կատարելու մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ օրը, ժամը 15։30-ի սահմաններում նախկինում 5 անգամ դատապարտված, վերջին անգամ ավազակային հարձակում կատարելու համար, «Քրիստ» մականվամբ Ք. Կարապետյանը մտել է Խանջյան փողոցի թիվ 1/13 հասցեում գործող հագուստի խանութ-սրահ, որտեղ տեսել է, որ աշխատակցուհի՝ Սիսիանի բնակչուհի, 29-ամյա Սիրարփի Ա.-ն միայնակ է, «մոլագարի» նման հարձակվել է նրա վրա, ոտքերով հարվածներ հասցրել, այնուհետև տվել է հայհոյանքներ ու ձեռքից բռնելով՝ ստիպողաբար քարշ տալով տարել է սանհանգույց, որտեղ շարունակել է հարվածել կնոջը և պահանջել, որ նա իր հետ սեռական բնույթի հարաբերություն ունենա։ Կինը դիմադրել է, սակայն անզոր է եղել, ինչպես սիսիանցիներն են ասում, «մոլագարի» ձեռքից պրծնել և միայն երջանիկ պատահականությամբ այդ պահին «Քրիստ» կոչեցյալ ոչնչությունը հեռախոսազանգ է ստացել և իր անասնական ցանկությունը կիսատ թողնելով՝ դիմել է փախուստի։ Նույն օրը կատարվածի մասին Ոստիկանության Սիսիանի բաժնում տեղեկացրել են, որից հետո «մոլագարը» հայտնաբերվել է, ու փաստի առթիվ սկսել է քննություն վարել Սիսիանի քննչական բաժինը։ Քննիչ Ն. Ստեփանյանի որոշմամբ Ք. Կարապետյանը ձերբակալվում է, իսկ երեկ, չգիտես ինչու, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանի որոշմամբ դռնփակ դատական նիստը նշանակվում է Գորիսում։ Արդեն Գորիսի դատարանում քննիչի միջնորդությունը լսում է դատավոր Դավիթ Սարգսյանը, ով դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ ռեցեդևիստ-մոլագարին ազատ է արձակում դատարանից՝ չբավարարելով քննիչի միջնորդությունը։ Մինչ այս օրերին Սիսիանը պատրաստվում է քաղաքապետի ընտրություններին, տեղաբնակներին այդ փաստը այնքան չի հուզում, որքան Քրիստի կատարած արարքը։ SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բազմաթիվ սիսիանցիներ ասում էին. «Քրիստը հերթական անգամ ցույց տվեց, որ ինքն անուղղելի մարդ է։ Նրան ողջ Սիսիանը գիտի՝ որպես «մոլագար»։ Երբ հոկտեմբերի 15-ին հերթական անգամ նա «փայլեց» իր անասնային բնազդով ու Սիսիանի ոստիկանները բռնեցին նրան, իսկ Սիսիանի քննչականն էլ ձերբակալեց, մտածեցինք՝ գոնե այս անգամ ջրից չոր դուրս չի գա։ Սիսիանի քննչականի պետ Արմեն Կավեյանը, Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանն ու Սիսիանի ոստիկանապետ Արմեն Մարկոսյանը, մեր տեղեկություններով, կատարեցին լայնամասշտաբ իրավական ու օրինական գործողություններ, որ ստահակը իր կատարած քայլի համար պատասխանատվության ենթարկվի, սակայն, չգիտես ինչու, Սյունիքի մարզային դատարանի նախագահը գործը պաս տվեց Գորիսի դատավորին, ով էլ ոչ ավել, ոչ պակաս, կարմիր գորգ փռեց ռեցեդևիստի ոտքերի տակ։ Հետո էլ ասում են, թե իրավական երկիր ենք դառնում։ Էլ ո՞նց հավատանք արդարադատությանը, երբ նման անարդարացի վճիռ է կայացվում բարձր ատյանի կողմից»։  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 148 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am