Դանդաղ ուտեք, կսրսկվեք. բռնություններ մանկապարտեզում. երեխան հոգեբանի կարիք ունի

«Հայկական ժամանակ». Երեւանի համար 32 մանկապարտեզի վերաբերյալ դժգոհությունները վերջին շրջանում հաճախակի են դարձել: Պարզվում է՝ այստեղ խմբերն անպատկերացնելի մեծ են՝ ընդհուպ մինչեւ 56 երեխա: Իսկ ծնողները դաստիարակներին երբեմն համեմատում են ոստիկանի հետ, մանկապարտեզը՝ քրեակատարողական հիմնարկի: Նախակրթարանում տիրող իրավիճակը սաներից մեկի հոգեկան անդորրն է արժեցել. երեխան լուրջ սթրեսի է ենթարկվել եւ այժմ հաճախում է հոգեբանի մոտ: 5-ամյա փոքրիկի մայրը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Մանկապարտեզը եւ երեխաները» խմբում նկարագրել է, թե ինչպես իր կենսուրախ որդին մասնավոր մանկապարտեզից պետական տեղափոխվելուց ընդամենը օրեր անց անճանաչելիորեն փոխվել է, դարձել ինքնամփոփ, վախեցած ու հրաժարվել մանկապարտեզ գնալ: «Սեպտեմբերին տղայիս հերթը հասավ պետական պարտեզում, ոչ բարով։ Նրան նկարագրեմ. կենսուրախ, շփվող, միշտ ու բոլորին իր շուրջը համախմբող։ Եթե որեւէ մեկին տեսներ մենակ խաղալիս, էնքան կգնար կգար, մինչեւ այդ երեխան կմիանար իր խաղին։ Սեպտեմբերի 6-ից տեղափոխվեցինք այդ պարտեզ կոչվածը։ Չնայած եւ ես, եւ ամուսինս վախենում էինք չհարմարվեր խմբերի բազմաքանակ լինելու պատճառով: Բայց մոտ 10 օր շատ ուրախ եւ զվարթ գնում էր։ Ու ամեն օր ե՛ւ տրամադրությունից ենք զգացել, ե՛ւ հարցրել ենք. միանշանակ հավանել էր պարտեզը։ Սեպտեմբերի 17-ից սկսած հիմք դրվեց մեր մղձավանջին։ Տղաս առավոտյան արթնանում եւ չի ուզում տանից դուրս գալ: 2 օր ամուսինս համոզելով տարել է։ 3-րդ օրը ցանկություն հայտնեց, որ ես տանեմ` իր փոքր եղբոր հետ միասին։ Գնացինք։ Մեքենայից նույնիսկ դուրս չեկավ։ Ու վերջ!! Իմ շփվող, իմ ակտիվ Արենից բան չի մնացել։ Ամբողջ օրը վախեցածի պես տանն է։ Եթե ստվերս չի տեսնում, չգիտեմ ինչ վիճակի է լինում։ Հայրը չի կարողանում գնալ աշխատանքի, ստիպված իր հետ է տանում` այլ տարբերակ չկա։ Բացի դա` սկսեց ջերմել, ոչ մի կերպ չեմ կարողանում իջեցնել ջերմությունը։ Պարզվեց ապրումներից է։ Դիմեցինք հոգեբանի»,- գրել է երեխայի մայրը՝ Հ.Կ.-ն: Տղան, որ ծնողներին ոչինչ չի պատմել, հոգեբանին վստահել է: «Պարզվում է՝ այդ պարտեզ կոչված քրեակատարողականում, եթե երեխաները դանդաղ են ուտում ճաշը, դաստիարակը ասում է, որ բժիշկ են կանչելու, որ բոլորին սրսկեն։ Եթե ինչ-որ երեխա լաց է լինում, իրենց մամաներն ու պապաները չեն գալու իրենց հետեւից եւ այսպես շարունակ։ Ըստ հոգեբանի` իրեն անձամբ չեն ուղղվել այդ խոսքերը, բայց քանի որ տղաս զգայուն է, իր վրա էլ է վերցրել։ Ես հասկանում եմ, խմբում 56 երեխա, դա արդեն աբսուրդ է։ Բայց մի՞թե կարելի է երեխաներին այդ աստիճան վախեցնել: Ո՞վ է պատասխան տալու երեխայիս հետ պատահածի համար»,- շարունակել է մայրը: Մեզ հետ զրույցում Հ.Կ.-ն մանրամասնեց, որ ավագ որդին շաբաթ եւ կիրակի օրերին հաճախում էր ակրոբատիկայի եւ նկարչության դասերի, որոնցից նույնպես կտրականապես հրաժարվել է: Խանութ գնալու սիրելի զբաղմունքը նրան այլեւս չի հետաքրքրում: «Տնից դուրս չի գալիս, նրա մոտ վստահության կորուստ է: Չգիտեմ՝ ինչ արեցին սրանք»,- հուզմունքը դժվարությամբ խեղդելով՝ ասաց 5-ամյա տղայի մայրը: Հոգեբանը, որն աշխատում է այն մասնավոր մանկապարտեզում, որտեղ Արենը նախկինում հաճախել է, դեռ այնտեղ է արժանացել տղայի վստահությանը, երեխայի հետ արդեն երկու հանդիպում է ունեցել: Մայրը կարծում է, որ առկա հոգեվիճակը հաղթահարելու համար ամիսներ կպահանջվեն, որովհետեւ առաջընթացը դանդաղ է: Տղան, ըստ նրա, կարծես զրկվել է մանկապարտեզի մասին նախկինում ունեցած դրական պատկերացումներից եւ միայն վերջին օրերի մանկապարտեզն է հիշում: Այս դեպքի, առհասարակ խմբերի ծանրաբեռնվածության ու երեխաների հետ աշխատելու հակամանկավարժական կերպի մասին համար 32 մանկապարտեզի տնօրեն Նաիրա Գեւորգյանից մեկնաբանություն ստանալ մեզ չհաջողվեց: Սկզբում նա ասաց, որ զբաղված է, երեխաների ճաշի ժամն է մոտենում: Հետո արդեն նրան գտնել հնարավոր չեղավ: ognirmankapartezid.am կայքի տվյալներով, Երեւանի ԱՐաբկիր վարչական շրջանում գտնվող համար 32 մանկապարտեզում գործում է 8 խումբ: Սաների քանակը 385  է: Հասարակ թվաբանության արդյունքում պարզ է դառնում, որ խմբերում երեխաների միջին թիվը 48-ից ավելի է: Առավելագույնը, որ կարող է լինել եւ թույլատրվում է, 30-նն է: Նշված մանկապարտեզի աշխատակազմում կա  ընդամենը 11 հոգի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am