«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ որքան էլ զարմանալի է, սակայն նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին Սյունիքի մարզի Գորիս համայնքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված Առուշ Առուշանյանը մրցակիցներ ունի: Մենք չէինք բացառել, որ այս մրցակիցներից շատերը կարող են ձևական լինել և մինչ ընտրություններն ինքնաբացարկ հայտնեն կամ հետ վերցնեն փաստաթղթերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա մրցակիցներից անկուսակցական անհատ ձեռներեց Էրիկ Աղաջանյանն ինքնաբացարկ է հայտնել: Այժմ Առուշանյանն ունի ևս երկու մրցակից՝ անկուսակցական Սամվել Հարությունյանն ու ՀՀԿ-ական, սակայն ինքնաառաջադրված Արշակ Մկրտչյանը: Հավելենք, որ Առուշ Առուշանյանն այժմ Գորիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է: Մեր տեղեկություններով՝ հիմնական պայքարն ընթանալու է Առուշանյանի և Սամվել Հարությունյանի միջև: Հիշեցնենք, որ Ս. Հարությունյանն էլ Գորիսի նախկին քաղաքապետն էր և հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը