Ստամբուլի օդանավակայանում ձերբակալվել է թուրք գործարար, հայ և բոլոր փոքրամասնությունների պաշտպան Օսման Քավալան

Ցավով տեղեկացա, որ Ստամբուլի օդանավակայանում ժամեր առաջ ձերբակալվել է իմ ընկեր, թուրք գործարար, հայ և բոլոր փոքրամասնությունների պաշտպան Օսման Քավալան: Թուրքիայում «Անատոլու Կուլտուր» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, առաջադիմական «Իլեթիշիմ» հրատարակչության, «Բիրիգիր» ամսագրի սեփականատեր Քավալան 2010 թվականից ի վեր` յուրաքանչյուր ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման ձեռնարկների հիմնական կազմակերպիչն է եղել: Ս/թ հունիսի 7-ին «Մոսկվա» կինոթատրոնում «Վերադարձ» մշակութային բարեգործական հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանի և «Անատոլու կուլտուր» հիմնադրամի նախագահ Օսման Կավալայի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց, որը նպատակ ուներ համատեղ ուժերով վերակառուցելու երկխոսության կամուրջները, վերականգնելու արդարությունը և արդարության հիմքի վրա մի օր հաշտեցնելու հայ և թուրք հասարակությունները: Օսման Քավալայի հետ միասին հաստատեցինք նաև, որ միացյալ ուժերով աշխատելու ենք այն բոլոր ծրագրերի ուղղությամբ, որոնք կծառայեն ոչ միայն հայ և թուրք, այլ նաև Փոքր Ասիայում ապրող բոլոր հասարակությունների միջև մշակութային երկխոսության հաստատմանը: Օսման Քավալան վերջերս երկու անգամ Հայաստան էր այցելել։ Նա Թուրքիայի Բուրսա քաղաքի և Նիլյուֆեր շրջանի քաղաքապետական թատրոնի` Հայաստան կատարած հյուրախաղերի ֆինանսական ծախսերը հոգալու պատասխանատվություն էր ստանձնել։ Նշենք, որ այս թատերախումբը թուրքերեն էր թարգմանել տվել (Պողոս Չալկըջյանին) ու բեմադրել Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» պիեսը. Թուրքիայում այն ներայացնելուց հետո ցանկություն կար պիեսը խաղալ նաև Հայաստանում: Կային բազմաթիվ մշակութային ծրագրեր, որոնք պետք է մեծ խանդավառությամբ կյանքի կոչվեին: Այս մասին տեղեկացրել է նախկին պատգամավոր Արագած Ախոյանը

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Թբիլիսի-Երևան մարդատար գնացքով փորձել են ներկրել մաքսային հսկողությունից թաքցված 45.5 կգ դեղորայք Ադրբեջանցիները մեզ մորթելուց ու հայկական տարածքներ նվաճելուց հետո ազատ ելումուտ են անում Հայաստանում, ձեռքի հետ էլ հայ պատանդներ պահում. Աբրահամյան 900, 000 դոլարով նոր բարեկարգված, սակայն արդեն քանդված այգու համար․ Արթուր Չախոյան (video) Երևանը՝ փնթի վիճակում․6 միլիարդ 531 միլիոն 147 հազար դրամ՝ աղբահանության համար․ Սոնա Աղեկյան (video) Ամերիկյան ԶՈՒ-երը բերված են 100 % պատրաստվածության՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար, Թրամփը իրականում փորձում է ժամանակ շահել․ Սարգսյան Ցնցումների մեջ ընկածնե՛ր, բա խոսեք, որ Գյումրիից ադրբեջանցիները վիդեո են նկարում․ Ալեքսանյան (video) Թեհրանին «վատ օր» է սպասվում Սերբիայում ձերբակալել են նախագահ Վուչիչի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձի Հենց այդ ժամանակ գաղտնազերծվելու են նամակներ ու հայերը կհասկանան․ Հովհաննես Ավետիսյան (video) Հստակ հարց. Եթե Մասիվի թաղապետը կաշառք չի վերցնում, ինչո՞ւ է արդարացնում առանց բիտում ասֆալտ փռող շինարարին. Չախոյան Ո՞վ կուլ տվեց բարեփոխումները (video) Թոշակները կվճարեն նոր համակարգով. ինչ է սպասվում ապրիլի 1-ից Երկրաշարժ` Հայաստանում․ ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ Թադևոս Ավետիսյանը՝ ընդդիմության միասնական թեկնածու. «Հրապարակ» Թրամփը կոչ է արել Մեքսիկային ակտիվացնել պայքարը թմրակարտելների դեմ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տեղեկացնում է 60 չվերթ է ուշանում Սոչիի օդանավակայանում, այդ թվում՝ դեպի Երևանը Սպասվում են տեղումներ Պայթյուն` Մոսկվայի Սավելովսկի կայարանում. կան զոհեր Վազգենը կշարունակի մնալ բանտում․ փաստաբան Սարսափում են «Գյումրի 2-ից»․ «Հրապարակ» Ուժայինների հերթը՝ խորհրդարանում. ովքեր կգնան ԱԺ. «Ժողովուրդ» Կոռուպցիայի մեջ մեղադրվող տնօրենի հետ նախարարն ու մարզպետը ԿՏ են բացել. «Ժողովուրդ» Փոխնախարար Նանուշյանի ձախողած ծրագիրը բունտ է առաջացրել. «Ժողովուրդ» ՔՊ-ում կրքերը չեն հանդարտվում, Փաշինյանի հետ քննարկում են ուզում. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am