Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով

Ամերիաբանկն արժանացել է միջազգային ֆինանսական հաստատությունների չորս հեղինակավոր մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում: Առևտրի խթանման ծրագրի վերջին մրցանակաբաշխության ժամանակ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) Ամերիաբանկին շնորհել է «Արտահանման ոլորտում տարվա գործարք 2023», «Վերականգնվող էներգետիկայի ոլորտում տարվա գործարք 2023» մրցանակները և պարգևատրել Հայաստանում կլիմայի փոփոխության կանխարգելման ու անցումային պլանավորման ծրագիրն ավարտելու առթիվ: Մրցանակաբաշխության թիմը կարևորել է «կանաչ տեխնոլոգիաների ոլորտում առևտուրը խթանելու և դեպի կանաչ տնտեսություն անցմանը շարունակական աջակցություն ցուցաբերելու գործում Ամերիաբանկի ակնառու ներդրումը»:

Ավելի վաղ Ամերիաբանկն արժանացել էր Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) «Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի շրջանակում Կովկասյան տարածաշրջանում ակնառու թողարկող բանկ» մրցանակին Բարսելոնայում կայացած Համաշխարհային առևտրային գործընկերների ժողովում, որը միավորել էր միջազգային առևտրի ֆինանսավորման ոլորտի ավելի քան 300 ներկայացուցչի։

«Այս մրցանակները վկայում են միջազգային առևտրի ֆինանսավորման մեջ մեր ներգրավվածության աճի մասին, ընդգծում միջազգային ֆինանսական հաստատությունների և գործընկեր բանկերի աջակցությամբ կանաչ ֆինանսավորման նախաձեռնություններ իրականացնելու գործում մեր գործընկերային կապերի ընդլայնումը: Մենք կշարունակենք մեր ներդրումն ունենալ Հայաստանի ռեսուրսաարդյունավետ և էկոլոգիապես կայուն ապագայի կառուցման գործում և երախտապարտ ենք մեր գործընկերներին այս ճանապարհին մեզ աջակցելու համար»,- նշել է Ամերիաբանկի Առևտրի ֆինանսավորման կենտրոնի ղեկավար Սուրեն Քոչարյանը:

Հավելենք, որ Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման ծառայություններն ավանդաբար ուղղված են եղել արագ աճող տնտեսական ոլորտներին, այդ թվում ՏՏ-ին, շինարարությանը, էներգետիկային և արտադրությանը, ինչպես նաև արտաքին առևտրի խթանմանը: 2023թ.-ի վերջի դրությամբ Ամերիաբանկի ակրեդիտիվների և երաշխիքների պորտֆելը կազմել է 73.1 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատ կրկնապատկվելով, գործարքների թիվն աճել է ավելի քան 60%-ով, իսկ առևտրի ֆինանսավորման նպատակով ներգրավված միջոցների պորտֆելը գերազանցել է 26 մլրդ ՀՀ դրամը։

Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013թ.-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակում: Ավելին, 2022թ-ից Ամերիաբանկն առաջին և միակ հայկական բանկն է, որն ունի հաստատող բանկի կարգավիճակ նաև ՄՖԿ-ի Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի շրջանակում:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Կարեն Անդրեասյանն ուրիշ Փաշինյան է ճանաչում (video) «Պայթող Փաշինյանի» վերջին զառանցանքներն ԱԺ ամբիոնից․․․ (video) Փաշինյանը Բագրատ Սրբազանին ձերբակալելու հրահանգ տվեց․ Նաիրա Զոհրաբյան (video) Ալեն Սիմոնյանը ոտքի տակ թող չընկնի, քանի իր մասին ուրիշ բաներ չեմ ասել․ Սրբազան (video) Արտակ և Արթուր Սարգսյաններն այսօր պետք է ազատ արձակվեն. փաստաբան Ռուսաստանը շատ բան է կորցրել՝ փորձելով ուշադրություն չդարձնել Փաշինյանի քաղաքականությանը. Զատուլին Բելառուս ես երբեք չեմ այցելի, քանի դեռ նախագահ է Լուկաշենկոն․ Նիկոլ Փաշինյան (video) Ձերբակալվել է Աշոտ երկաթը Ինչպես համոզվել, որ Փաշինյանինն ինքնիշխանություն չէ, թուրքիշխանություն է. Քրիստինե Վարդանյան «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը խստիվ դատապարտում է անզեն ցուցարարների հանդեպ բիրտ ուժը Վե՛րջ․ երեկվա ջարդից հետո Նիկոլն իր թիմին «բագաժ» տվեց․ Արամ Հարությունյան (video) Հայաստանն աղետալի դրության մեջ գցած դավաճանական իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պետք է հեռանան. «Շանթ Դաշինք» Ծնկի եկած Նիկոլը չի ուզում թույլ իշխանություն Փողոցի ուժին քաջ ծանոթը սարսափում է փողոցի ուժից, սարսափում է, որ ժողովուրդը կսկսի կրկին գիտակցել իր կարևորությունը. Իսայան Ամոթ բոլորիդ, բոլորդ էլ նույնն եք՝ կեղծիքով, ստով, վահանների հետևը ոհմակի պես թաքնված. Բագրատ Սրբազան Նիկոլը սպառնում է կրկնել արյունահեղությունը Ոստիկանապետը թող մտածի իր և իր որդու գործարքների մասին․ Բագրատ Սրբազան (video) Ալիևին պարտված Փաշինյանը հոխորտում է Լուկաշենկոյի վրա Կղերաֆեոդալական Նիկոլը Փաշինյանը հին երգն է երգում Նիկոլը դուրս է գալիս ՀԱՊԿ_ից, բայց վախենում է օր ասել Արա՛ իջի, արա՛-ն դու ես․ Ալեն Սիմոնյանը լկտիացավ, Սեյրան Օհանյանի հետ վիճեց (video) Բռնարար Նիկոլը գոհ է ոստիկաններից Սորոսական այս խուլիգանկայի բառամթերքին նայեք. Համբարյան Եթե մեր հայրենիքի ազատությանը հասնելու ճանապարհը անցնում է բանտերով՝ ես պատրաստ եմ անցնել դրանով․ Գերասիմ Վարդանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am