Փրկարարները մոտեցել են Ռաիսիի ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին. «ՌԻԱ Նովոստի»
Փրկարարները մոտեցել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի ենթադրյալ վթարի վայրին, որը կոշտ վայրէջք է կատարել Իրանի հյուսիս-արևմուտքում, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Press TV-ն՝ վկայակոչելով Իրանի Կարմիր մահիկի ընկերության ներկայացուցչին։
«Դեպքի վայրին են մոտեցել հինգ օպերատիվ խմբեր»,-նշում է հեռուստաալիքը։