Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել Իրանի հյուսիսարևմուտքում, հայտնում է Tasnim-ը։
Հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նախագահը վերադառնում էր Իրանի հյուսիսարևմտյան Արևելյան Ադրբեջան նահանգի Խոդա Աֆարին շրջանից՝ Ադրբեջանի հետ ընդհանուր սահմանին ամբարտակի բացումից հետո:
Նշվում է, որ նախագահի շրջապատից որոշ անձինք կապ են հաստատել հրամանատարական կենտրոնի հետ, ինչը հույս է ներշնչում, որ վթարից զոհեր չեն եղել։
Նախագահական պատվիրակությունը մեկնել է երեք ուղղաթիռով։ Նախարարներին ու պաշտոնյաներին տեղափոխող երկու ուղղաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել։
Նախագահին տեղափոխող ուղղաթիռում եղել են նաև Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Թավրիզի ուրբաթօրյա աղոթքի առաջնորդ այաթոլլա Մոհամմադ Ալի Ալ-Հաշիմը։
Ուղղաթիռը գտնելու համար այդ շրջան են ուղարկվել Իրանի Կարմիր մահիկի ընկերության փրկարարական խմբերը, զինված ուժերն ու ոստիկանությունը:
Տեղի բնակիչները նշում են, որ իրավիճակն անորոշ է շրջանում առկա մառախուղի պատճառով:
*** Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրում փրկարարների որոնողական աշխատանքների առաջին կադրերը: Հայտնում են տեղական լրատվամիջոցները: Իրանի ներքին գործերի նախարարությունը չի հաստատում, որ երկրի նախագահը ողջ է մնացել կործանումից։ Գերատեսչության տվյալներով՝ Էբրահիմ Ռաիսիի հետ կապ չկա։
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը